Պատերազմի ամիսներին շատ բան ենք տեսել. վետերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Մայիսյան հաղթանակների մասին զրուցեց 1956թ. Հունգարիայի դեմ պատերազմի մասնակից Լիպարիտ Շահինյանի հետ:

– Իմ պատերազմը եղել է 1956-1957թթ.` Հունգարիայում: Վեց ամիս մենք կռվել ենք ընտեղ: Նրանք  սովետական բանակի դեմ դուրս էին եկել և այդ պատերազմում մենք վեց ամիս հետո հաղթանակ տոնեցինք:  Եվ դա շարունակությունն էր 1941թ. պատերազմի: Դրա համար մենք զորացրվեցինք Հայրենական պատերազմի մասնակիցներին հավասար իրավունքներով: Պատերազմն, իհարկե շատ վատ բան է: Այն մարդկանց կյանքն է խլում, մարդկանց թույլ չի տալիս, որ սերունդ տան: Մենք այդ վեց ամիսների ընթացքում տեսանք այն, ինչ նախկինում պատերազմի մասին մեզ պատմում էին մեր հայրերը:

– Պարոն Շահինյան, ըստ Ձեզ, այժմյան երիտասարդությունը տեղյա՞կ է, թե այսօր ինչ օր է:

-Երիտասարդներից ոչ բոլորը գիտեն, թե այսօր ինչ օր է: 90 տոկոսը չգիտի: Ում պապիկները, որ կենդանի են` նրանք կիմանան:  Իսկ մյուսները ոչ: Դա ներկա քաղաքականության հետ է կապված:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը: (Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Մերձբալթյան երկրների վետերաններից շատերը մինչև իրենց մահն ամեն ամիս 500-1000 ռուբլի գումար կստանան):

– Այդ որոշումը քաղաքական է: Մերձբալթյան երկները երեքով միացել են  Ռուսաստանին:  Հայաստանը դեռ նման որոշում չունի: Նա միայն որոշում ունի Մաքսային Միությանը միանալու:  Իհարկե խանգարող խոչընդոտներ կան: Եվ դա էլ նման որոշման պատճառն է:




Լրահոս