Մայիսի 10-ին՝ ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնութունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 51 ՕP 500 պետհամարանիշի և «Օպել Վեկտրա» մակնիշի 32 ՍՕ 327 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.) ավտոմեքենաները, ինչից վերջինիս ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.25-ին, մարվել՝ 05.32-ին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: