Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը տարվա ընթացքում ակտիվանալու հատուկ օրեր ունի: Ծովահենի համբավ ունեցող նավավարի սիրելի հոբբիներից է նաև բաց նամակներ գրել աշխարհի մեծամեծերին: Հասցեատիրոջ ընտրության հարցում նա համառորեն սխալվում է` «անորսալի Ջոն»:
Այնքան բարձրից է «բռնացնում», որ նրա նամակները մշտապես անարձագանք են մնում: Զորի Հայկովիչը սիրում է նաև Մայիսի 9-ը: Հաղթանակի օրը նշող միջավայրում նրան ընդունում են. տարիքը, ծովային անցյալը, նամակի ժանրում ունեցած հմտությունները հարգում են:
Զ. Բալայանը նաև սովորություն ունի իր սիրելի մարդկանց, հատկապես՝ ղարաբաղյան կլանինի ներկայացուցիչներին, Հայաստանում ինչ-որ պաշտոնի նշանակելու հարցում խորհուրդներ տալ, առաջարկություններ անել: Բայց հաճախ չէ, որ Զ. Բալայանի այս հակումն իրականություն է դառնում: Լուսանկարներում երևում է, որ այս անգամ ևս Զ. Բալայանը հանդիպումների ու քննարկումների մեջ է: Թե առաջիկայում ինչ պլաններ ունի նա, դժվար է ասել: