Պաշտոնյաները դատապարտյալին դրդել են ինքնավնասումների գնալ. ահազանգ՝ Գևորգ Կոստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Արթիկ ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` Կարինե Հակոբյանը, ահազանգեց Armlur.am-ին` հայտնելով, որ ամուսինն ինքնավնասման է գնացել ՔԿՀ-ի անօրինականությունների հետևանքով:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին դատապարտյալին շտապ ծանր վիճակով տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» և պահում են փակ ռեժիմի տակ, չնայած Արտակ Հակոբյանը բաց ռեժիմով է կալանավորվել:

Դատապարտյալի կնոջ փոխանցմամբ` Հակոբյանը նաև հացադուլ է հայտարարել` վախենալով, որ իրեն կթունավորեն: Պատճառը, Կարինե Հակոբյանի խոսքերով, վերջերս «Դատապարտյալների հիվանդանոցում» գրանցված մահվան դեպքերն են:

Դատապարտյալը դիմել  է ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ իրեն շտապ տեղափոխեն Արթիկ ՔԿՀ, սակայն` անօգուտ:

«Ամուսինս ինքնավնասումների է դիմել: Գլուխը խփել է դռանը, ծանր վնասվածքներ է ստացել: Խնդրում ենք, որ Գևորգ Կոստանյանը վերջապես արձագանքի և օգնի վերջ դնել այս անօրինականություններին»,- ասաց դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը:

Տաթև Հարությունյան




Լրահոս