Այսօր Հայաստանի հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 20-ին Հայաստանը ներկայացրած ռուս անվանի հրաձգուհի, աշխարհի քառակի, Եվրոպայի 15-ակի,  ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Զինաիդա Ստեփանի Սիմոնյանի (օրիորդական ազգանունը` Զոլոտնիկովա) ծննդյան օրն է: 2003 թվականից եղել է Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ։

Զինաիդա Սիմոնյանը ծնվել է 1950-ի մայիսի 20-ին Երևանում` Անաստասիա Չերկաշինայի և Ստեփան Զոլոտնիկովի ընտանիքում, որոնք 1948-ին Ռուսաստանից ժամանել էին Հայաստան` մարմարի գործարանումաշխատելու նպատակով։ Հրաձգությամբ սկսել է զբաղվել 1965-ից` Նիկոլայ Ղազարովի ղեկավարությամբ։ 1969-ից սկսել է մարզվել Յուրի Սիմոնյանի մոտ, որի հետ հետագայում (1972-ին) ամուսնացել է և վերցրել նրա ազգանունը։

Մասնագիտացել էր 10 մետրից օդամուղ ատրճանակից և 25 մետրից փոքր տրամաչափի ատրճանակից հրաձգությունում։ Իր լավագույն արդյունքները ցույց է տվել առաջին վարժությունում։ ԽՍՀՄ հավաքականում առաջին ելույթն ունեցել է 1973-ին Լինցում կայացած Եվրոպայի առաջնությունում, որտեղ 10 մետր հրաձգությունում դարձավ չեմպիոն ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով։ Ընդ որում, անհատական մրցումներում նա կարողացավ համաշխարհային ռեկորդը գերազանցել ամբողջ 7 միավորով։

Զինաիդա Սիմոնյանի մարզական ամենամեծ նվաճումը եղել է 1974-ին Թունում կայացած աշխարհի առաջնությունը։ Անհատական մրցումներում նա արժանացավ ոսկե մեդալի 10 մետր և բրոնզե մեդալի` 25 մետր հրաձգությունում, իսկ թիմայինում չեմպիոն դարձավ երկու ձևերում էլ։ Հետագայում ութ տարիների ընթացքում Սիմոնյանը հրաձգության ԽՍՀՄ հավաքականի առաջատարներից էր, բազմիցս նվաճել է ԽՍՀՄ և Եվրոպայի չեմպիոնուհու կոչումը։ Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի 1981-ի առաջնությունում նա հաղթող դարձավ 10 մետր հրաձգության աշխարհի չեմպիոն թիմային հաշվարկում։ Զինաիդա Սիմոնյանին այդպես էլ բախտ չվիճակվեց մասնացել Օլիմպիական խաղերին, քանի որ կանանց հրաձգությունն օլիմպիական ծրագրում հայտնվեց միայն 1984-ի Ամառային Օլիմպիական խաղեր 1984, որոնք ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության որոշմամբ բոյկոտվեցին, և խորհրդային ոչ մի մարզիկ չմասնակցեց այդ խաղերին։

1985-ին Զինաիդա Սիմոնյանն ավարտեց իր մարզական կարիերան։ 1986 – 1989-ին նա աշխատել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ում որպես ավագ մարզիչ։ 1996 – 2008-ին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի ուսումնական մասի վարիչը, իսկ 2008-ից` նրա տնօրենը։ 2003-ից եղել էՀայաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի անդամ։ Մահացել է 2012-ի մարտի 24-ին Երևանում։




Լրահոս