Արցախի վարչապետը շնորհավորել է Ա. Ջավադյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգարժան պրն Ջավադյան Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ՀՀ Կենտորնական բանկի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ձեր փորձառությունն ու գիտելիքները այսուհետ ևս կծառայեն Հայաստանի ֆինանսական ռեսուրսների ամրապնդմանն ու հարստացմանը և այդ ոլորտում կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

Արժանիորեն եմ գնահատում Ձեր ներդրումը Արցախի բանկային համակարգի զարգացման գործում, ինչի շնորհիվ է նաև, որ ԼՂՀ տնտեսությունը շարունակում է առաջ ընթանալ` չնայած տարբեր դժվարություններին: Հուսով եմ` Դուք կշարունակեք համագործակցությունը Արցախի գործընկեր կառույցների հետ նույն եռանդով ու նպատակադրությամբ և համատեղ կիրականացվեն նոր ու հեռանկարային ծրագրեր: Ամենայն հաջողություններ եմ մաղթում Ձեզ»: 




Լրահոս