Խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս. Շարմազանովը` Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընկավ շնորհիվ հրաշալի քառյակի ջանքերի: Այս մասին այսօր իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությանը, նա նշեց, թե Աբրահամյանը ցույց տվեց, որ իր բոլոր խոստումները ժողովրդին խաբելու և ժամանակ շահելու նպատակ են հետապնդում:

Պատգամավորը խորհուրդ տվեց կոլեկտիվ ինքնախոստովանություն անել և զղջալ, որ «ինքնամաքրման թատրոնն» ավելի համոզիչ լինի: Ըստ նրա՝ պերճախոս է նաև պարտադիր աուդիտի ոչնչացումը և այլընտրանքային ստուգումների մասին օրենքը շրջանառության մեջ դնելը:

«Ցցուն կերպով դրսևորվեց ՀՀ քաղաքականության ու տնտեսության գլխավոր արատը՝ բիզնեսի ու իշխանության սերտաճումը»,- նշեց Զուրաբյանը: Անդրադառնալով կառավարության անդամներին՝ Զուրաբյանը նշեց, որ ամբողջ հանրապետությունում պեղվել և նշանակվել են ամենաօդիոզ, ամենակոռումպացված պաշտոնյաները:

Որպես իր խոսքերի օրինակ` նա բերեց Երվանդ Զախարյանի օրինակը, ով խուսափեց մազութի գործով մեղադրանքներից, Նարեկ Սարգսյանը, ով Երևանի ճարտարապետական դեմքն աղճատող և մարդկանց ունեզրկման հեղինակներից է, Հովհաննես Մանուկյանը, ով դատական կոռուպցիոն բուրգի ճարտարապետն է ու մարտի 1-ի գործերով քաղբանտարկյալների ապօրինի բռնաճնշումների գլխավոր համակարգողը:

Նա իր ելույթում դիմեց Աստվածաշնչի օգնությանը՝ «ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում ու կրակն է գցվում»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտության կոչ արեց Զուրաբյանին ու հավելեց. «Խոզերի առջև մարգարիտներ շաղ չեն տալիս, Դուք՝ ուր, կոռեկտությունն՝ ուր»: 




Լրահոս