Մեքենան սրընթաց մխրճվեց այգու մեջ. ծառը արմատախիլ է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Մասիս քաղաքի քաղաքապետարանի դիմաց  անսպասելի ավտովթար տեղի ունեցավ:

armlur.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնեց, որ «Օփել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ սրընթաց մտավ քաղաքապետարանի դիմաց գտնվող այգին և բախվեց հաստաբուն մի ծառի:

Բարեբախտաբար, մեքենայի վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել: Սակայն հաստաբուն ծառը պարզապես արմատախիլ է եղել:

Րոպեներ անց դեպքի վայրում էին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները` պարզելու կատարվածի հանգամանքները:

 

 




Լրահոս