Հրդեհ Շիրակ հյուրանոցում. այրվել է կառավարչի սենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 2-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Մ. Խորենացի փողոցի թիվ 13ա հասցեում գտնվող “Շիրակ” հյուրանոցի 3-րդ հարկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եվ մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52֊ին, մարվել` 01.02֊ին: Ամբողջությամբ այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակն իր գույքով: 




Լրահոս