ՕԵԿ-ը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ը ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ կանի: Այս մասին ասվում է կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարեւորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ:

100 տոկոս համամասնական համակարգին անցումը եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունները վերջին ընտրական գործընթացների վերաբերյալ օրախնդիր են դարձնում մշակել այնպիսի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հասարակական- քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար, ինչպես նաեւ կապահովի ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրությունների անցկացում:




Լրահոս