Կարկուտի հետևանքով վնասվել են այգիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 3-ին՝ ժամը 12.35-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.30-ի և ժամը 06.00-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բերգատու այգիներ և ցանքատարածքներ:

Նշված տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

***

Հունիսի 3-ին, ժամը 09.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Զեդեա (ժ.04. 00-ի սահմաններում), Թառաթումբ, Աղնջաձոր (ժամը 06.15-ից մինչև ժամը 06.30-ը), Գլաձոր (ժամը 05.00-ի սահմաններում) և Հերմոն (ժամը 04.30-ից մինչև ժամը 07.30-ի սահմաններում, ընդհատումներով) գյուղերի բերգատու այգիներ և ցանքատարածքներ:

Նշված գյուղերը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում:




Լրահոս