Հայաստանի արտահանման կառուցվածքում ՌԴ մասնաբաժինը՝ 19.5%

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը կազմել է  429,22 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 2.5%-ով:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Ռուսաստանը, որպես Հայաստանի խոշոր առևտրային գործընկեր-երկիր, «ապահովել է» մեր երկրի արտաքին առևտրի շրջանառության  23.7%-ը:

Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 90,84 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ աճելով մոտ 2%-ով, իսկ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 338,37 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով շուրջ 3%-ով:

Արդյունքում, Հայաստանի արտահանման կառուցվածքում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է  19.5%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 25.1%:

Նշենք նաև, որ 2013 թվականին Ռուսաստանին բաժին էր ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 24.3%-ը: Հաշվետու տարում Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել էր 1 մլրդ 110,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 334,4 մլն ԱՄՆ դոլար:




Լրահոս