Պենտագոնը Եվրոպա է տեղափոխել 3 ռազմավարական ռմբակոծիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիա է տեղափոխել երեք Բ-52 ռազմավարական ռմբակոծիչ. գրում է Сегодня-ն:

Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ-ի ԶՈւ Ռազմավարական հրամանատարության մամլո ծառայությունը, տվյալ ինքնաթիռներն իրենց վրա սպառազինություններ չեն կրում:

Ռմբակոծիչները Գլոստերշիր կոմսությունում գտնվող Ֆեյրֆորդ ռազմակայանում կմնան մոտ 2 շաբաթ: Այդ ընթացքում նրանք մարզական թռիչքներ կիրականացնեն ԱՄՆ-ի ԶՈւ Եվրոպական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության շրջանակներում: Նախատեսվում է նաև, որ ինքնաթիռների անձնակազմերը կծանոթանան տարածաշրջանում գտնվող ռազմակայաններին և այնտեղ անցկացվող օպերացիաներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Սև ծով է մուտք գործել ամերիկյան «Դոնալդ Քուկ» նավը, որն օժտված է հակահրթիռային «Իջլիս» համակարգով և «Տոմագավկ» թևավոր հրթիռներով, ինչպես նաև` ֆրանսիական Dupleix ֆրեգատը:




Լրահոս