«ՀՀԿ-ն քաղաքական օրակարգ լցնելու խնդիր չունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր քաղաքական թիմը մասնակցում է այս քննարկումներին, քանի որ մենք մտահոգ ենք ստեղծված իրավիճակով: Այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նա հավելեց, որ ընտրություններից առաջ շատ կարևոր են Սահմանադրության և ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Սահակյանն իր թիմի անունից խնդրեց ևս մեկ քննարկում իրենց քաղաքական թիմի ներսում, որպեսզի այն հարցադրումները, որոնք հնչել են, լինեն նեղ քննարկման առարկա:

«100 տոկոս համամասնական կամ մեծամասնական ընտրակարգից մեծապես կախված չէ ընտրությունների որակը: Աշխարհում չկա որևէ երկիր, մի որևէ պետություն, որը փաստեր, որ 100 տոկոս համամասնականը կբերի որակյալ ընտրությունների», – ընդգծեց նա:

Սահակյանի խոսքով` բացի բուն, փաստացի քննարկումներից՝ այս օրերին հնչում են նաև քաղաքական դեբատներ, խոսքեր:

«Մի փոքր պետք է մեր հիշողությունները լարենք և հիշենք, որ 2012թ. ընտրություններից առաջ կրկին խոսք էր գնում Սահմանադրական փոփոխությունների մասին, բայց ոչինչ չփոխվեց: Ասում են` մենք քաղաքական օրակարգ ենք լցնում: Հավատացե՛ք, նման բան չկա, մենք քաղաքական օրակարգ լցնելու կարիք չունենք», – նշեց նա:




Լրահոս