Ֆինանսների նախարարության պատվիրակությունը՝ Հաագայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կառավարիչների ու փոխկառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը, որը կայացել է Նիդեռլանդների կառավարության նստավայր Հաագայում:

Պատվիրակությունը գլխավորել է նախարար Գագիկ Խաչատրյանը` որպես Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ: ԱՄՀ/ՀԲ տարեկան համաժողովի ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսության առջեւ ծառացած մարտահրավերներին, դրանց դիմագրավման եւ հաղթահարման ուղիներին, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության կայուն զարգացման հեռանկարներին, աշխատատեղերի ստեղծմանը, էներգետիկ անվտանգության խնդիրներին եւ այլ կարեւորագույն թեմաներին առնչվող հարցեր: Այցի շրջանակներում տեղի են ունեցել նաեւ հանդիպումներ Նիդեռլանդների վարչապետի, Վրաստանի ֆինանսների նախարարի եւ պաշտոնատար այլ անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ եւ ԱՄՀ/ՀԲ համագործակցության շրջանակներին առնչվող հարցեր:

Գագիկ Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հրավերով աշխատանքային այց է կատարել նաեւ Մոսկվա եւ հանդիպել ՌԴ գործընկերոջ հետ: Այցի ընթացքում երկու երկրների ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:




Լրահոս