Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին՝ ժամը 19.30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրանցքում տղամարդու դի է նկատվել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարաները ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված (մոտ 76 տարեկան) քաղաքացու դի:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 




Լրահոս