ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԵՐԽԻՈ ՌԱՄՈՍԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը ամփոփել է թիմի անցկացրած մրցաշրջանը: Իր հարցազրույցում նա նշել է. «Կառլո Անչելոտտիի թիմը հոյակապ մրցաշրջան անցկացրեց, ինչը շատ լավ արտացոլում է մրցաշրջանի վերջում ունեցած պատկերը՝ Իսպանիայի Արքայական գավաթ եւ Չեմպիոնների լիգայի գավաթ: Ավարտված մրցաշրջանում թիմի հաջողությունները Սերխիո Ռամոսի եւ Անխել դի Մարիայի շնորհիվ էին: Ռամոսը բազմիցս ապացուցել է, որ աշխարհում լավագույնն է իր դիրքում»,-հավելել է նա: Նշենք, որ Սանչիսը «Ռեալ»-ի կազմում հանդես է եկել 1983-2001թվականների ընթացքում եւ համարվում է ակումբի լեգենդը:

ՖԱՎՈՐԻՏՆ ԻՍՊԱՆԻԱՆ Է

Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին նշել է, որ Բրազիլիայում սպասվող Աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը: Նա նաեւ խոսել է իրենց հավաքականի հնարավորությունների մասին եւ նշել, թե նախկինի պես հավատում է իրենց մարզիչ Լուի վան Գալին: «Սովորաբար ավելի շատ ժամանակ է տրվում պատրաստվելու համապատասխան մրցաշարերին: Բայց մենք ընդամենը 2 շաբաթ ունենք եւ 2 ընկերական հանդիպում աշխարհի լավագույն հավաքականների դեմ խաղերից առաջ: Իմ կարծիքով՝ Իսպանիան նախկինի պես աշխարհի լավագույն հավաքականն է: Չեմ ցանկանում խոսել Լուի վան Գալի աշխատանքային մեթոդների մասին, բայց հավատում եմ, որ այդ համակարգն արդյունք կապահովի»-նշել է նա: Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ում Հոլանդիայի ազգային հավաքականի մրցակիցներն են Իսպանիայի, Չիլիի եւ Հոնդուրասի ազգային հավաքականները:




Լրահոս