ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թե մեր պատկերացումներով, այլ իրականում մեր հոգեւոր արժեհամակարգում, բնականաբար, Արցախը Հայաստան է: Ես Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ հակադրություն չեմ տեսնում»:

Գալուստ Սահակյան Yerkir.am

Հետաքրքիր է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո էլ Գալուստ Սահակյանի արտահայտած մտքերն այդպես էլ տրամաբանական ու հոդաբաշխ չդարձան: ԱԺ նախագահը թեեւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ հակադրություն չի տեսնում, սակայն իր ասածով՝ շատ լավ հակադրվում է իր կուսակցության առաջնորդին՝ ՍերԺ Սարգսյանին, ում մեկնաբանությունները՝ կապված Նազարբաեւի հայտարարության հետ, մենք շատ լավ հիշում ենք: Հետեւաբար անիմաստ է հակադրությունների բացակայություն փնտրել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատկերացումների միջեւ, քանի որ հակադրությունը տեսանելի է անզեն աչքով:

 
«Ես՝ որպես բեմի մարդ, լավ գիտեմ, որ էմոցիոնալ ազդեցությունը շատ լավ աշխատում է… Ես առաջարկում եմ, որ 131 պատգամավորները ներկայացնեն իրենց տոհմածառը, դա կարող է շատ ազդեցիկ լինել»:

Շուշան Պետրոսյան Yerkir.am

ՀՀԿ-ական երգչուհի-պատգամավորի ասած 131 պատգամավորներն առանց այն էլ արդեն այնքան ազդեցիկ են մեր ժողովրդի վրա, այնպիսի էմոցիոնալ ազդեցություն ունեն՝ բացասական առումով, որ այս պարագայում միայն նրանց տոհմածառն էր պակասում ժողովրդին լրացուցիչ տհաճություն պատճառելու եւ բացասական էմոցիաներ ստանալու համար: Առանց այն էլ վաղուց արդեն պարզ է, որ կոճակ սեղմողներն իրենց բուն առաքելությունից կիլոմետրերով հեռու են, նրանցից շատերը նույնիսկ համապատասխան կրթական եւ ինտելեկտուալ մակարդակ չունեն, հիմա էլ տոհմածառ են ներկայացնելու, որ ինչ անեն:

 

«Եթե մենք դառնում ենք տուրիստական կենտրոն, լավ կլինի, որ էն մարդը, որը համաշխարհային պատերազմը կանխել ա, նրա բանը լինի, ասենք, սա էն մարդն ա, որ էն բանն արել ա՝ մոռանալով մնացածը»:

Ահարոն Ադիբեկյան 168.am

Նախ՝ տուրիստական կենտրոն դառնալու համար դեռ բավականաչափ պայմաններ պետք է ստեղծվեն, որոնք մեր երկրում ստեղծված չեն: Իսկ նույնիսկ այդ դեպքում դժվար թե արտերկրից եկած տուրիստին հետաքրքրի Անաստաս Միկոյանի արձանը, ճիշտ այնպես, ինչպես սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի «հետազոտություններն» այսօր ոչ ոքի չեն հետաքրքրում: Բայց այս մասին թվեր նկարող սոցիոլոգը նույնիսկ հարցում չի կատարել, որովհետեւ պատվեր չկա: Բայց քանի որ նախորդ եւ հնարավոր հաջորդ պատվերները եղել են եւ կլինեն իշխանական, ապա սոցիոլոգն ամեն դեպքում արտահայտում է իշխանահաճո մտքեր:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս