ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ այսօրվա համագումարին չեն մասնակցելու Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալները` Մյասնիկ Մալխասյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Աշոտ Զաքարյանը եւ այլոք: ԵԿՄ վարչության նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը չի մասնակցելու այդ համագումարին, իսկ պատճառների մասին ասել է դեռ ԵԿՄ նախորդ համագումարին մասնակցելուց հրաժարվելու ժամանակ: «Այդ պատճառները շարունակում են մնալ ուժի մեջ»,-նշեց նա` ավելացնելով, որ ազատ արձակվելուց հետո որեւէ շփում չի ունեցել այդ կազմակերպության հետ: Հիշեցնենք, որ նախորդ համագումարին Մալխասյանը չէր մասնակցել, քանի որ նրան չէին հրավիրել:




Լրահոս