Որոշ պաշտոնյաներ նկատողություն են ստացել “Ես գիտեմ”-ի շրջանակներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“ՀՀ կառավարության թեժ գծին փետրվար ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազ. հեռախոսազանգերից և ոչ մեկը չի պարունակել կոռուպցիայի մասին հաղորդագրություն”, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը՝ “Ես գիտեմ” հանրային իրազեկման արշավի առաջին փուլի ամփոփման շրջանակում: Դավիթ Սարգսյան նաև ասաց, որ ծրագրի հետ կապված որոշ պաշտոնյաներ ստացել են նկատողություն։ “Մի քանի դեպքեր են եղել, հեռախոսազանգից հետո համապատասխան պաշտոնայները ստացել են նկատողություն: Ես չեմ ցանկանում նշել նրանց անունները”,- ասաց նա: Դավիթ Սարգսյանը վստահեցրեց, որ պաշտոնյանները դեմ չեն ծրագրի իրականացմանը, այսինքն՝ իրենց աշխատանքը ավելի հրապարակային դարձնելուն: 




Լրահոս