Թունաքիմիկատ է խմել Հուլ 28,2011 13:19 Հուլիսի 27-ին ժամը 15.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունաքիմիկատ խմելու հետևանքով թունավորվել և “Սամարիթեր” բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի թիվ 32 տան բնակիչ 1986թ. ծնված Դոնարա Սմբատյանը: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Գագիկ Մինասյան անունով հումորիստ չեմ ճանաչում Հուլ 28,2011 13:08 “Հայկական ժամանակ” թերթի խմբագիր, ՀԱԿ գրասենյակի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը Մամուլի ազգային ակումբում, խոսելով երկխոսության մասին, ասաց, որ այն համարում է ժողովրդի ճնշման արդյունք, որը գլխավորում է Հայ ազգային կոնգրեսը: Ատահերթ ընտրությունները Նիկոլ Փաշինյանը պարտադիր է համարում, եւ եթե դրանք չլինեն, ապա առաջ կգա ջրբաժան` ասում է նա, ու եթե այդ հարցը չունենեա դրական պատասխան, ապա …
Իսրայելի նախագահը Բաշար Ալ-Ասադին կոչ արեց հեռանալ Հուլ 28,2011 12:25 Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կոչ է արել Բաշար Ալ-Ասադին հրաժարական տալ:Իսրայելի իշխանությունները մինչեւ հիմա չէին արտահայտել իրենց դիրքրոշումը հարևան թշնամական պետությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնիսկ ասել էր, որ այս զարգացումների վերաբերյալ իսրայելական ցանկացած հայտարարություն կարող է բացասաբար ազդել զարգացումների վրա: Սիրիայի գործող ռեժիմը կարող է Իսրայելի նախագահի հայտարարությունները ներկայացնել որպես …
Հարձակում` Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի վրա Հուլ 28,2011 12:17 Սերբական կողմից եկած մի խումբ զինված անձինք երեկ հարձակվել են Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի (KFOR) հսկիչ անցակետի վրա եւ հրդեհել այն: Ինչպես տեղեկացնում է yerkir.am- ը` հղում կատարելով mignews.com -ին, KFOR տարածած հաղորդագրությունից պարզ չէ` զոհեր եղե՞լ են, խաղաղարարները պատասխան կրակ բացե՞լ են, թե՞ ոչ, սակայն նշվում է, որ լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել անցակետում: Սերբ …
Հայաստանում արտահերթ ընտրությունների կարիք չի զգացվում Հուլ 28,2011 12:03 ՀՀԿ պտագամավոր Գագիկ Մինասյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրական գնահատեց իշխանություն-ՀԱԿ նախորդ 2 հանդիպումները: Պատգամավորը նշեց, որ օգօստոսի 4-ին կայանալիք հանդիպման ժամանակ շատ կարեւոր հարց են քննարկելու, որը մեծ ազդեցություն կունենա իրենց հետագա գործնեության վրա: Նա հույս հայտնեց, որ հանդիպման ընքացքում բոլոր խնդիրները լուծվելու են եւ անկախ հարցադրումից իրենք դրել են քննարկման արտահերթ ընտրությունների հարցը, …
Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու պահանջով հավաքվել է 13 հզ ստորագրություն Հուլ 28,2011 11:04 Հայազն Երիտասարդների Միաբանությունը(ՀԵՄ) հուլիսի 29-ին կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն Միաբանության տարած աշխատանքները Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ուղղությամբ, դրանց արդյունքները, ապա նախատեսվում է հարց ու պատասխան ներկաների և հրամանատարի միջև: Կներդրվեն բոլոր ջանքերը՝ հորդորելու արցախյան հերոսին վեր կանգնել իր որդեգրած դիրքորոշումից և ևս մեկ անգամ անձամբ դիմել իշխանություններին՝ սեփական հայրենիքի քաղաքացիությունն …
“”Հրապարակ””. ԱԺ–ն կլուծարվի Հուլ 28,2011 10:44 Իշխանական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ աշնանը Սերժ Սարգսյանը լուծարելու է խորհրդարանը, և անցկացվելու են նոր խորհրդարանական ընտրություններ։ Հետևաբար կլինի նաև կառավարության փոփոխություն։ Ըստ այդմ՝ կատարելու է ՀԱԿ–ի ու միջազգային հանրության պահանջը։ Փոխարենը նախագահական ընտրությունների մասով արտահերթ ընտրության պահանջի կատարումը իշխանական աղբյուրներն անհավանական են համարում։
“”Հայկական ժամանակ””. Երեք զինծառայող վիրավոր է Հուլ 28,2011 10:14 Նախօրեին գիշերը Տավուշի մարզի Տավուշ գյուղի (նախկին Շամշադինի շրջան) մերձակայքում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով պայմանագրային երեք հայ զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել: ՊՆ մեր աղբյուրները հաստատեցին այս տեղեկությունը և ասացին, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, նշված միջադեպի վերաբերյալ ՊՆ-ից երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ …
“”Հրապարակ””. Ռոբերտ Քոչարյանը որոշել է նոր կուսակցություն ստեղծել Հուլ 28,2011 09:58 ”Քաղաքական շրջանակներից մեզ հասած տեղեկություններով՝ մինչև սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու. իշխանություն-ՀԱԿ երկխոսության ու հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ Քոչարյանին և ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով”,- գրում է թերթը և հավելում. ”Ավելին՝ ասվում …
“”Ժողովուրդ””. Լոռվա մարզպետ նշանակվել է Կարեն Կարապետյանի խորհրդով Հուլ 28,2011 08:55 Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Լոռու մարզպետի պաշտոնում Ալավերդու արդեն նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի նշանակման հարցում մեծ դեր է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ուշագրավն այն է, որ մարզպետի հավանական թեկնածուների մեջ Նալբանդյանի անունը երբեք չի շրջանառվել, նա այդ պաշտոնի համար երբեք հրապարակային պայքար չի մղել, ուստի նրա նշանակումն անակնկալ էր: Մեր …
31 Մայիս 20:32 Փաշինյանի փաստաբանը չեմ, բայց կարծում եմ, որ նրա իշխանությանը հիմա ոչինչ չի սպառնում․ ռուս քաղաքագետը՝ վարչապետի հրաժարականի և Սրբազանի շարժման մասին
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
29 Մայիս 12:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «սև ու սպիտակ» փարթիի մասին
25 Մայիս 18:47 Մայիսի 26-ին, ժամը 16։00-ին, մենք լինելու ենք Հանրապետության հրապարակում․ ԱԱԾ Պահեստազորի Սպաների Միություն
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին