Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Արաքս գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ:Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Արաքս գյուղում, վիճաբանության ժամանակ, երիտասարդը դանակահարել է 18-ամյա համագյուղացուն:Կատարվում է նախաքննություն