Թունավորում սննդամթերքից Հոկ 04,2011 10:53 Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սննդամթերքի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բերքաբեր գյուղի մի բնակչուհի: Պարզվել է, որ կինը թունավորվել է հարևանի տանը` ծննդյան միջոցառման ժամանակ օգտագործած սննդամթերքից: Նույն սննդամթերքից թունավորվել են նաև գյուղի 5 բնակիչներ: Հանգամանքները պարզվում են:Կատարվում է հետաքննություն:
Չենք լռելու. Փրկենք Գնդեվանքը Հոկ 04,2011 10:46 “Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը դիմում է Ջերմուկի բոլոր ձեռնարկատերերին, առաջին հերթին, հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին` Ջերմուկի հարևանությամբ գտնվող և անտերությունից կործանվող Գնդեվանք վանական համալիրի փրկության հարցում միավորվելու խնդրանքով: Ձեռնարկատերերը միասին կարո՛ղ են իրականացնել սրբավայրի փրկման աստվածահաճո գործը: Մեր հայրենիքում մեր պատմությունը պետք է ապահովագրված լինի կործանումից, մեր անցյալը պետք է պաշտպանված լինի …
Գնչուները հարձակվել են բուլղարացիների վրա Հոկ 04,2011 10:42 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մի խումբ գնչուներ հարձակվել եւ ծեծի են ենթարկել 3 բուլղա րացիների,- հայտնում է РИА Новости-ն: Դեպքը տեղի է ունեցել Սոֆիայի Մոդերնո թաղամասում: Գնչու դեռահասը մտել է բնակիչներից մեկի տուն եւ ցանկացել է պայուսակ գողանալ: Հանցագործին գողություն կատարել չի հաջողվել: Նա փախուստի է դիմել եւ քիչ անց հետ է վերադարձել, իր հետ այդ …
168 ժամ. Մանկապիղծի հարազատները կաշառում են տուժողներին Հոկ 04,2011 10:37 Երեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատական նիստը։ Չնայած այն հանգամանքին, որ նախատեսված էր Ս.Տեր-Պողոսյանի հարցաքննությունը, այն փոխարինվեց նախորդ նիստի ժամանակ, այսպես ասած՝ չհարցաքննված մեկ վկայի հարցաքննությամբ։ Դատական հաջորդ նիստը կլինի նոյեմբերի 7-ին, ժամը 11։00-ին։ Թերթի տեղեկություններով՝ Ս.Տեր-Պողոսյանի մերձավորների կողմից հստակ աշխատանքներ են տարվում վկաներին ,մշակելուե և կաշառելու …
ՀԱՊԱՐԱԿ. Ալիկ Սարգսյանի՞ն են ճանաչել Ամսվա մարդ Հոկ 04,2011 10:35 Ալիկ Սարգսյանին սկսել են ակտիվորեն PR անել: “Հանուն ապագայիե քաղաքացիական նախաձեռնությունը, որի ղեկավարներից Է Հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ Լևոն Երզնկյանը, ոստիկանապետին ճանաչել Է “Ամսվա մարդե”,- գրում է թերթը և հավելում.”Գտել են, որ Սարգսյանը սեպտեմբերին ամենաարդյունավետ աշխատանք ցուցադրած պետական գերատեսչության ղեկավարն է: Հավանաբար, նկատի ունեն վերջերս վնասազերծված բանդայի հետ կապված աշխատանքը”:
Ժողովուրդ. ՀՀԿ- ականների շարքերը համալրվում են Հոկ 04,2011 10:28 Թիվ 8 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը վերջերս անդամագրվել է ՀՀԿ-ին: Երեկ արդեն նա ԱԺ-ում շրջում էր` կուսակցական նշանը կոստյումին փակցրած: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նահապետյանը պարզաբանեց, որ ինքը մեկուկես ամիս առաջ է անդամագրվել ՀՀԿ-ին: Ըստ նրա` ինքը պատգամավորի թեկնածու առաջադրվել է ՀՀԿ որոշմամբ, բացի այդ, ՀՀԿ խմբակցության անդամ է, եւ տրամաբանական էր, որ նաեւ …
Հրապարակ. Զինվորներին համոզում են, որ Լեվոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած նստացույցը դավաճանություն է Հոկ 04,2011 10:25 Իշխանությունները ՀԱԿ շուրջօրյա հանրահավաք-նստացույցից լրջորեն վախեցած են։ Ոչ միայն ոստիկաններն են վախեցնում Ազատոթյան հրապարակում հանրահավաքին մարզերից միանալ ցանկացող բնակիչներին, այլև բանակում բարձրաստիճան սպաները դասախոսություններ են կարդում զինվորների գլխին։ Թերթին հասած լուրերով՝ մի շարք, այդ թվում ԼՂ զորամասերում մի քանի օր է, ինչ սպաները օրը մեկ ժամ քարոզ են կարդում զինվորների գլխին, թե որքան պուպուշ երկրում …
Թուրքիայի հարավում ռազմական ուղղաթիռ է կործանվել Հոկ 04,2011 01:29 Թուրքական Hurriyet ի փոխանցմամբ` Թուրքիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել ավիավթարի, որի արդյունքում 3 մարդ վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Թերթը տեղեկացնում է, որ ռազմական ուղղաթիռը հետ էր վերադառնում մշտական տեղակայման վայր բարձրաստիճան մի քանի զինվորականների տեղափոխելուց հետո: Հիշեցնենք, որ նշված շրջաններում թուրքական բանակը քուրդ անջատողականների դեմ իրականացնում է խոշորամասշտաբ ռազմական գործողություններ: …
Ծերանոց հատուկ արվամոլների համար Հոկ 04,2011 00:39 Մադրիդի իշխանությունները քաղաքի կենտրոնում տարածք են հատկացրել արվամոլների համար ծերանոց կառուցելու համար: Շինարարական աշխատաքներն արդեն սկսված են: Բազմաթիվ տարեց համասեռամոլներ բողոքել էին, որ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ իրենց վիրավորում և նվաստացնում են ծերանոցներում` խնդրելով լուծել այս խնդիրը: Կարճ ժամանակահատվածում քաղաքապետարանը որոշում է կայացրել համասեռամոլների համար այլընտրանքային ծերանոց բացել:
Հոկ 04,2011 00:00 Լուսանկարն արվել է Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում` Հանրապետական կուսակցության գրասենյակի հարեւանությամբԲեռնատար ավտոմեքենայի մեջ ոստիկաններ են նստել: Լուսանկարում երեւում է, որ ոստիկանական գլխարկը դրված է մեքենայի դիմապակու մոտ: Գուցե փաստը չհետաքրքրեր մեզ, եթե ոստիկանները վերջին օրերին իրենց գործողություններով չսահմանափակեին մարդկանց իրավունքները: Ոստիկաններն ամենուր են, այդ թվում եւ բեռնատար մեքենաների մեջ: Իսկ ամենահետքրքիրն վարորդի ագրեսիվությունն էր, ով ոստիկաններին …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին