ArmԼur.am-ի տեղեկություններով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում մեկնարկել է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրման գործընթացը։
ArmԼur.am-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին կայանալիք ՔՊ վարչության նիստում կուսակցության անդամները կրկին փակ գաղտնի քվեարկությամբ կընտրեն խմբակցության ղեկավարին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնի հավանական թեկնածուներից մեկն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Արուսյակ Մանավազյանն է։
ArmԼur.am-ի տեղեկություններով Մանավազյանն արդեն առաջադրվել է այդ պաշտոնում:
Դեռևս հայտնի չէ, թե ՔՊ-ականներից էլ ովքեր կառաջադրվեն խմբակցության ղեկավարի պաշտոնում։
Նշենք, որ Արուսյակ Մանավազյանը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի թիմակիցներից մեկը։ Նա նախկինում աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես հաշվապահ, իսկ ներկայում զբաղեցնում է կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Սոնա Գրիգորյան




























