Դիակ մշակույթի տան մոտ Նոյ 11,2011 12:03 Նոյեմբերի 9-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Ապարանի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ Արագած գյուղի Մշակույթի տան մոտ տղամարդու դիակ կա:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն այդ վայրում հայտնաբերել էր Արագած գյուղի բնակիչ, 59-ամյա Գևորգ Գալստյանի դիակը:Արտաքին զննությամբ դիակի գլխի մասում առկա են եղել վնասվածքի հետքեր:Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգքրի 104 …
Ձերբակալվել են տասնյակ օկուպանտներ Նոյ 11,2011 11:59 ԱՄՆ Բերքլի քաղաքում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի մոտ “Գրավեք Ուոլ Սթրիթը” շարժման տասնյակ մասնակիցներ ձերբակալվել են ոստիկանության հետ ընդհարման պատճառով,-հայտնում է ИТАР-ТАСС -ը: Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընդհարման ժամանակ ձերբակալվել է 32 մարդ օրենքի ներկայացուցիչներին չենթարկվելու եւ դիմադրություն ցույց տալու համար:Բերքլիում օկուպանտները հետեւեցին Նյու Յորքի եւ ԱՄՆ այլ քաղաքների իրենց համախոհներին, որոնք բողոքում էին կրթական բարձրագույն …
Միցուբիշի Պաջերոն շրջվել է Կա 4 վիրավոր Նոյ 11,2011 11:48 Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նաիրի-Երնջատափ գյուղ տանող ճանապարհի 15-րդ կ/մ-ին Միցուբիշի Պաջերո մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Նիսսանը վրաերթի է ենթարկել 11- ամյա տղային Նոյ 11,2011 11:44 Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, Նիսսան մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Ախթալա-Շնող ճանապարհին բախվել ծառին Նոյ 11,2011 11:41 Նոյեմբերի 10-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ախթալա-Շնող ճանապարհի 1-ին կմ-ին “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին:Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
ԳԱԶ-31105 եվ Ֆորդ Տրանզիտը բախվել են իրար Նոյ 11,2011 11:38 Նոյեմբերի 10-ին, ժամը 12.20-ին, Մուշականի 4-րդ փողոցի թիվ 1 տան մոտ իրար են բախվել ԳԱԶ-31105 և Ֆորդ Տրանզիտ մակնիշի ավտոմեքենաներ:Ֆորդ Տրանզիտ-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ԳԱԶ-31105-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն բուժօգնության չի դիմել: Կատարվում է քննություն:
ՎԱԶ-2107-ը բախվել է էլէկրասյանը Նոյ 11,2011 11:33 Նոյեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, Նուբարաշենի խճուղու և Խաչիկ Դաշտենցի փողոցի խաչմերուկում ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Անժելան հանցավոր գործունեություն է ծավալել Հայաստանում Նոյ 11,2011 11:30 ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի ծառայողները պարզել են, որ Գվինեայի Հանրապետության քաղաքացի, 29-ամյա Անժելա Ք.-ն 2011 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՀՀ 3 քաղաքացիների էժան ավիատոմսեր վաճառելու պատրվակով, օժանդակել է Տանզանիայում բնակվող ոմն Ռոդրիգեի հանցավոր ճանապարհով ստացված գումարներն օրինականացնելուն, վերջինիս կողմից այլ քաղաքացիներին պատկանող բանկային քարտերից “Սիբիր” ավիաընկերությանը …
Օսկարը կվարի կատակերգու Բիլի Կրիստալը Նոյ 11,2011 11:22 Ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար” մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը կվարի կատակերգու Բիլի Կրիստալը,-հաղորդում է Associated Press-ը: Կրիստալի թեկնածությունը հաստատել են Կինոակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչները: Բիլի Կրիստալը 8 անգամ վարել է “Օսկար” մրցանակաբաշխությունը: Ամերիկյան կինոակադեմիայի “Օսկար” մրցանակաբաշխության 84-րդ արարողությունը տեղի կունենա 2012 թ. փետրվարի 26-ին Լոս Անջելեսում:
Հրապարակ. Հրաչ Քեշիշյանը սրտամկանի ինֆարկտ է ստացել Նոյ 11,2011 11:06 Երեկ “Հրապարակ” թերթը տեղեկացել է, որ ռեժիսոր, ATV-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը սրտամկանի ինֆարկտ է տարել, նրան տեղափոխել են հիվանդանոց և շտապ վիրահատել։ Թերթի տեղեկություններով՝ վիճակը բավական ծանր է։ Այս տեղեկությունը թեև ATV-ում հաստատել են, սակայն չեն ցանկացել նշել, թե որ հիվանդանոցում է գտնվում Քեշիշյանը։
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
25 Փետրվար 13:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանից մեկն ինձ ասաց՝ ձեր գերիներին հետ չենք վերադարձնելու, առևտուր ենք անելու. Մամիջանյան
25 Փետրվար 16:25 Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ-ում երբևէ գոյություն չունեցած հոդվածով. Արամ Օրբելյան
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան