Երեկ` վաղ առավոտից, չեն գործել Գյումրի-Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Գյումրու ավտոկայարանում խմբված բնակիչները, որոնք, ժամը 08:00-ից սկսած, մեծ համբերատարությամբ տրանսպորտի են սպասել, արդեն ժամը 11-ից սկսել են ահազանգել, որ «գազելներ» չկան, եւ իրենք չեն կարող մեկնել Երեւան: «Երեւան` հիվանդանոց ենք գնալու աղջկաս հետ, ժամը 8:15-ից սպասում ենք, բայց հեչ մի բան չեն ասում, մենակ ժողովուրդը …