ՆՈՒՅՆԻՍԿ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ Դեկ 20,2011 00:00 Օրերս Julienևs աճուրդում վաճառվեց փոփ արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող կահույքի մի մասը: Վաճառքի հանված սպասքը, լուսամփոփը, հայելին ու բազկաթոռը Մայքլն անձամբ օգտագործել է իր տանը: Այդ ամենի գինն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն դոլար, բայց ամենից շատ Ջեքսոնի երկրպագուները պայքարել են հայելու համար, որի սկզբնական արժեքը եղել է 8000 դոլար, սակայն բուռն աճուրդի արդյունքում …
ՏՈՆԱԾԱՌԻ «ՕԳՈՒՏԸ» Դեկ 20,2011 00:00 Կպատկերացնեի՞ք, որ տոնական ծառը` եղեւնին, կարող է մարդկանց մոտ առողջական խնդիրներ առաջացնել: Այս եզրահանգման են եկել Նյու Յորքի բժշկական համալսարանի մասնագետները: Նրանց պնդմամբ` պետք չէ մեղադրել մարդկանց, որոնք այդ տոնական օրերին տրամադրության անկում են ունենում կամ առողջական խնդիրներ` հազ, գլխացավ եւ այլն: Մասնագետները վստահեցնում են, որ բնական եղեւնու վրա կա այսպես կոչված անտեսանելի սարդոստայն, որն …
ԿԳՆԱ ԱՎՍՏՐԱԼԻԱ Դեկ 20,2011 00:00 Ինչպե՞ս եւ որտե՞ղ են պատրաստվում Նոր տարին դիմավորել հայտնիները. այս հարցը հետաքրքրում է շատերին: «Ժողովուրդ» օրաթերթը խոստանում է առաջիկայում իր ընթերցողին ներկայացնել այս հարցի պատասխանը` հայազգի հայտնի աստղերի մասով: Իսկ հիմա պարզենք, թե Ամանորի գիշերը որտեղ է լինելու Շուշան Պետրոսյանը: Երգչուհու խոսքերով` ինքը սովորաբար նախօրոք է սկսում պատրաստվել տոնին, չի սիրում գնումները վերջին օրվան թողնել: …
ՊԱՅՔԱՐՈՒՄ Է Դեկ 20,2011 00:00 Ամստերդամում դեկտեմբերի 31-ին զբոսաշրջիկների լուրջ ներհոսք է սպասվում: Բանն այն է, որ Նոր տարվա առաջին օրից ուժի մեջ կմտնի սրճարաններում թեթեւ թմրանյութեր օգտագործել արգելող օրենքը: Տեղական իշխանությունների կանխատեսմամբ` տարվա վերջին օրերին զբոսաշրջիկների թիվը սովորականից 15%-ով ավելի կլինի: Ներկայումս Ամստերդամի սրճարաններում մարիխուանա պատվիրելու միակ պայմանը զբոսաշրջիկի չափահասությունն է: Սակայն քաղաքային իշխանությունները որոշել են փոխել կանոնները` նարկոտուրիզմը …
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԹՎՈՎ ՄԵՔԵՆԱ Է ՎԱՃԱՌՎԵԼ Դեկ 20,2011 00:00 2011-ի ընթացքում աշխարհում վաճառվել է ռեկորդային թվով ավտոմեքենա: 2010թ. համեմատությամբ` համաշխարհային վաճառքի ծավալն ավելացել է 4 տոկոսով եւ հասնում է 75 մլն-ի: Վաճառքի հատկապես մեծ աճ է գրանցվել Ռուսաստանի եւ Թուրքիայի շուկաներում, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայում:
30 ՄԻԼԻԱՐԴԻ ԱՊՐԱՆՔ Դեկ 20,2011 00:00 Համացանցի միջոցով ամերիկացիների ծախսերն այս տոներին հասել են 30,9 միլիարդ դոլարի: Անվճար մատակարարումը թույլ է տվել համացանցի միջոցով վաճառքն ավելացնել 15 տոկոսով: Ենթադրվում է, որ ամերիկացիների ծախսերն արդեն հասել են գագաթնակետին եւ դանդաղելու են Սուրբ Ծննդի մոտենալուն պես: Նշենք, որ Սուրբ Ծննդի համար այս անգամ եւս հայտարարվել է լավագույն առեւտրային օր: 24 ժամվա ընթացքում համացանցում …
ՄԱՐՍԱԲՆԱԿՆԵՐԸ Դեկ 20,2011 00:00 ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի համալսարանի ամերիկացի գիտնականները Կասկադի լեռների քարանձավում հայտնաբերել են բակտերիաներ, որոնք ապրում են Մարսի պայմաններին բնորոշ համապատասխան վայրերում: Գիտնականների հավաստմամբ` բակտերիաները սնվում են հրաբխային ծագումով հանքային ջրերից եւ սովորական բակտերիաներից տարբերվում են գոյատեւելու իրենց յուրահատուկ կարողությամբ, որը թույլ է տալիս աճել եւ տարածվել այնպիսի պայմաններում, որոնք բնորոշ են միայն Մարսին:
ԵՐԿՈՒՍՈՎ Դեկ 20,2011 00:00 Նյու Յորքի բնակիչներին պաշտոնապես թույլատրել են հուղարկավորվել իրենց ընտանի կենդանիների կողքին: Այսպիսի որոշում ընդունվել է այն բանից հոտո, երբ մի կին խնդրել է թույլ տալ իրեն հուղարկավորել իր սիրելի կենդանու կողքին: Իշխանությունները մերժել են, այնուհետեւ վերանայելով կնոջ խնդրանքը` ընդունել այն: Կինը հայտարարել է, որ շատ գոհ է հանձնաժողովի որոշումից եւ այժմ կարող է հանգիստ լինել:
«ԿԱՐԵՎՈՐՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է» Դեկ 20,2011 00:00 Նկարչուհի ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ սիրով ներկայացրեց, թե ինչպես են մեր նախապապերը նշել հայկական ավանդական Նոր տարին:-Ամանորն ընտանեկան տոն է: Նրանք, ովքեր իրարից վիրավորված ու գժտված են եղել, աշխատել են հաշտվել Նոր տարուն: Հին ժամանակներում հայերը Նոր տարվա պատրաստությունները սկսել են դեռ ամառվանից. թութը հասնելուն պես մեր տատերը սկսել են չրեր պատրաստել: Տարվա ընթացքում կամաց-կամաց հավաքել են …
ՍԵՎ ԳՈՐԾԻ ՈՍԿԻՆ Դեկ 20,2011 00:00 Մինչ քաղաքակիրթ աշխարհը պայքարում է մթնոլորտի աղտոտման դեմ, հանուն մաքուր բնական միջավայրի, Տավուշի մարզի անտառամերձ սահմանային գյուղերը 17-րդ դարի Սիբիրն են հիշեցնում` իրենց մետալուրգիական սեւ գործարաններով: Տավուշի մարզում Երեւանի խորովածանոցների եւ ռեստորանների համար պատրաստվում է փայտածուխ: Փայտածուխի արտադրամասեր են գործում Ազատամուտ, Վազաշեն, Սեւքար համայնքներում: Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղը նախկինում քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ: Այն հիմնվել …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից