ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 19,2012 00:00 ՆՍՏԱՑՈՒՅՑՆախագահական նստավայրի մոտ այսուհետ բողոքի ամենօրյա ակցիաներ են անցկացվելու: Բուզանդի, Արամի, Եկմալյան եւ Սարյան փողոցների խաբված բնակիչները, ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ` մինչեւ ժամը 19:30-ը, նստացույց էին անցկացնում: Երեկ նախագահականի մոտից հեռանալուց առաջ նրանք խոստացան հինգշաբթի կառավարության շենքի մոտ հերթական ակցիայից հետո կրկին վերադառնալ Բաղրամյան 26-ի մոտ: Այս բողոքի ակցիային էին մասնակցում նաեւ խաղաղ պայմաններում …
ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՃԱՆԿԱՐԸ Հուն 19,2012 00:00 Իշխանական ճամբարում կրկին ինչ-որ խլրտոցներ են սկսվել, եւ որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան ակտիվանում են ներքին հակասությունները: Այս ամենն առաջին հերթին դրսեւորվում է ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների մակարդակում, իսկ այդ հարաբերությունները, ինչպես հայտնի է, այնքան էլ բարիդրացիական չեն:Առայժմ իշխանական ճամբարում ամեն ինչ ընթանում է թաքնված ձեւով: Տեղի են ունենում առաջին հայացքից աննշան, մանր իրադարձություններ: Օրինակ` ԲՀԿ-ից …
ՆՈՐՄԱԼ Է Հուն 19,2012 00:00 «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ «Հրազդան» մարզադաշտի հետ կապված խնդիրներն արդեն լուծվել են, եւ ինքը գոհ է Ռուբեն Հայրապետյանի հետ իր վերջին հանդիպման արդյունքներից: «Ո՛չ առեւտրականները կտուժեն, ո՛չ էլ մարզադաշտը: Ամեն ինչ շատ լավ է»,-ավելացրեց Աղաբաբյանը: Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը մտադրություն ուներ մարզադաշտի մոտ առեւտրի կենտրոն կառուցել, …
ՉԻ ԵՂԵԼ Հուն 19,2012 00:00 «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երեւանի Տիգրանյան փողոցում տեղի ունեցած կրակոցներից հետո դեպքի վայրում է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Արմեն Մխիթարյանը: Երեկ վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը դեպքի վայր չի գնացել, այլ ընդամենը եղել է Արաբկիրի ոստիկանությունում, որտեղ ինքը նախկինում աշխատել է: «Ուղղակի զուգադիպեց: Թե չէ ես ի՞նչ գործ ունեմ դեպքի վայրի հետ»,-ավելացրեց պատգմավորը: …
ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ Հուն 19,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի քաղխորհուրդը երեկ քննարկել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը, սակայն ընդհանուր գծերով: Նիստից հետո Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողներին տեղեկացրել է, որ քննարկվել են առաջիկա ամիսներին Կոնգրեսի ռազմավարությանը, մասնավորապես փետրվար-մարտին վերսկսվող հանրահավաքային արշավին վերաբերող հարցեր: Ավելին, ըստ նրա` Կոնգրեսը նախապատրաստում է համաժողովրդական ընդվզման ալիք` նպատակ ունենալով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Քննարկումները Հրազդանի …
ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ Հուն 19,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախորդ շաբաթվա վերջին հանդիպել են Կոմկուսի կոմսոմոլի նախկին քարտուղարները: Հանդիպումը եղել է Ծաղկաձորում. նրանք երկուօրյա հանգիստ են անցկացրել: Առայժմ դա չի կրել քաղաքական բնույթ: Սակայն, ըստ մեր աղբյուրների, չի բացառվում, որ առաջիկայում նախկին կոմսոմոլների հանդիպումները, կապված նաեւ ներքաղաքական զարգացումների հետ, պարբերական բնույթ կրեն:
ԲԱՆԳԼԱԴԵՇԻ ՀԱՄԻԿԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵՑ Հուն 19,2012 00:00 Երեկ գիշեր` ժամը 00:30-ին, Երեւանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1963թ. ծնված Աշոտ Ավետիսյանը: Նա կամ նույն ինքը` բանգլադեշցի Համիկը, ծեծել է իր մեքենային հարվածած տաքսու վարորդին:Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկության` 31-ամյա Գարիկ Նազարյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 10 ՏՕ 737 համարանիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում բախվել է առջեւում կայանված «ԲՄՎ …
ԴԱՀԿ-Ի ՄԻՀՐԱՆԸ ԹԵԿՆԱԾՈՒ ԿՈՒՆԵՆԱ Հուն 19,2012 00:00 ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց այն փաստը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքը եւս իր թեկնածուն կունենա եւ կպաշտպանի հենց նրան:-Պարո՛ն Պողոսյան, մեր տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում Դուք «ակտիվանալու» եք եւ Ձեր թեկնածուն եք ունենալու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ճի՞շտ է:-Ի՞նչ է նշանակում թեկնածուն եք ունենալու …
Հուն 19,2012 00:00 Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, «Մաքս-գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է կրկին առաջադրվել իր ընտրատարածքում: Այդ մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց անձամբ պարոն Մանուկյանը: Նշենք, որ ըստ լուրերի` այդ ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն նաեւ պատգամավորի «ոխերիմ» հակառակորդները` մարզպետի եղբայրը` Նաիրի Սահակյանը, եւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, որը նախորդ ընտրություններում կրկին մրցակցում էր …
Հուն 19,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գործարար Միխայիլ Բաղդասարովը ցանկանում է առաջիկայում նոր կազմակերպություն հիմնել` «ԵրեւանԱվիա»: Իսկ նրան պատկանող «Արմավիա»-ում, ըստ նույն աղբյուրների, սկսվել են զանգվածային կրճատումներ: Աշխատանքից ազատվել է «Արմավիա»-ի աշխատակից Նորայր Բելույանը: Սակայն «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան, մեր հարցմանն ի պատասխան, հերքեց այդ լուրերը. «Վստահաբար հայտարարում եմ, որ Ն.Բելույանն աշխատում է «Արմավիա»-ում …
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան