ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ Մար 24,2012 00:00 «France Football» ամսագիրը հրապարակել է ժամանակակից ամենահարուստ ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը: Եւ ի՞նչ, արգենտինացի ֆուտբոլիստ Լեոնել Մեսին գլխավորել է ֆուտբոլիստ-միլիոնատերերի ցուցակը: Նրա եկամուտը վերջին տարվա ընթացքում շատ ավելին է եղել, քան Քրիստիանո Ռոնալդուինն ու Դեյվիդ Բեքհեմինը: Աստղային իր կարիերան ավարտող Բեքհեմը Մեսիից 1.5 միլիոն եվրոյով պակաս է վաստակել ընթացիկ տարում` աշխատելով ընդհանուր առմամբ 31.5 միլիոն եվրո: …
ՊՐԵՄԻԵՐԱՆԵՐ Մար 24,2012 00:00 Ճիշտ է, էքստրավագանտ երգչուհի Շպռոտը` Անի Թովմասյանը, մի քանի տարի է, ինչ ԱՄՆ-ում է, բայց այնտեղ էլ նա չի դադարել ստեղծագործել ու նույնիսկ նոր երգ է ձայնագրել` «Սառը ցնցուղ», ու պրեմիերան էլ արել Youtube-ում: Մեկ օր էլ դեռ չի անցել, բայց երգն արդեն լսվել է մոտ 3000 անգամ: Փաստորեն, նրան դեռ հիշում ու սպասում են: …
ԿԱՊԻԿ` ՏԻԵԶԵՐՔՈՒՄ Մար 24,2012 00:00 Իրանը մտադիր է Kavoshgar-5 մաքոքով կապիկ ուղարկել տիեզերք: Կապիկը տիեզերք կուղարկվի մինչեւ օգոստոս. «Իրականում դա տիեզերք մարդ գործուղելու նախապատրաստական փուլ է, որը տեղի կունենա մինչեւ 2021 թվականը: Աշխարհն ականատես կլինի դեպի տիեզերք արբանյակների արձակման ոլորտում Իրանի նոր հաջողություններին: Իրանական Fajr արբանյակը տիեզերք կգործուղվի 2021 թվականին»,-ասելի է Իրանի տիեզերական կենտրոնի ղեկավարը:
ՄԻՆԻ ZOO Մար 24,2012 00:00 Նամիբիան առաջիկա ամիսներին ավելի քան 140 հազվագյուտ կենդանիներ կնվիրի Կուբայի ազգային կենդանաբանական այգուն, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն դոլար: Կենդանիների թվում կլինեն փղեր, ջայլամներ, ընձառյուծներ, ցլեր, սեւ եւ սպիտակ ռնգեղջյուրներ, այծյամներ եւ այլն: Այժմ այգում ակտիվ աշխատանքներ են տարվում կենդանիներին դիմավորելու համար:
ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ Մար 24,2012 00:00 Լիբիայի տարածքում հայտնաբերվել են հնագույն, մինչ այժմ մարդկությանն անհայտ քաղաքակրթության գոյության հետքեր: Բացահայտումն արել են եվրոպացի հնագետները` արբանյակից արված լուսանկարների շնորհիվ: Ավերակները հայտնաբերվել են Սահարա անապատում: Հնագետները կարծում են, որ դրանք Սահարայի հնագույն ազգ գարամանտների մշակույթի հետքեր են, որոնք եղել են մ.թ.ա. 15-17-րդ դարերին Հյուսիսային Ամերիկա ներխուժողներից մեկը: Նշենք, որ ավերակները հայտնաբերելը հնարավոր է դարձել …
ԳԱՆՁ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Մար 24,2012 00:00 Մեծ Բրիտանիայում հնագետները հռոմեական կայսրության ժամանակների` թվով 30 հազար մետաղադրամ են հայտնաբերել: Պեղումները կատարվել են մի վայրում, որտեղ հետագայում հյուրանոց է կառուցվելու: Արծաթե մետաղադրամները թվագրվում են մեր թվարկության 270թ-ին: Հին հռոմեական բաղնիքների թանգարանի տնօրինությունը 150 հազար ֆունտ ստերլինգի (237 հազար դոլար) դրամահավաք է կազմակերպել` հայտնաբերված մետաղադրամների հավաքածուն գնելու համար:
«ԵՂԱԾ-ՉԵՂԱԾՍ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑԻ» Մար 24,2012 00:00 ՆԻԿՈԼԱՅ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, ով «Դժվար ապրուստ» սերիալում մարմնավորում է Ֆելիքսի դերը, սովորում է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում, մասնագիտությամբ դերասան է: Հիշեցնենք, որ մինչ այս սերիալը, Նիկոյալը նկարահանվել է նաեւ «Շփացած խելագարները» սերիալում` Պաշի դերում:-Ձեր խաղացած բոլոր դերերն էլ բացասական են, ինչպե՞ս կարելի է հասկանալ: Չե՞ք նեղվում, որ վատ տղաների դերերն են Ձեզ բաժին հասնում:-Իմ կերպարները …
ՀՀԿ-Ի ԳՈՐԾԸ ԲԱՐԴԱՑԱՎ Մար 24,2012 00:00 Մարտի 22-ի երեկոյան Նոյեմբերյան քաղաքի ռեստորաններից մեկում հանդիպում է կայացել, որին մասնակցել են Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Վարդանյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքից (կենտրոնը` Նոյեմբերյան քաղաք) ԱԺ պատգամավորության թեկնածու, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը եւ տարածաշրջանի բոլոր համայնքապետերը` անկախ կուսակցական պատկանելությունից: Չնայած Մարինե Մարաբյանը անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունն …
ՎԿԱՆԵՐԸ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Մար 24,2012 00:00 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվել է ՀԱԿ 7 ակտիվիստներից 4-ի մասով անջատված գործի դատաքննությունը: Վկայություն են տվել ներկայացած 2 վկաները, որոնցից մեկը քաղաքացիական անձ է, դեպքի ականատես է եղել, իսկ մյուսը` Կենտրոնի բաժնի օպերատիվ խմբի աշխատակից: Վկաներից երկրորդը դատարանում տված ցուցմունքում հիմնականում կրկնել է վկա ոստիկանների ասածները: Դատական նիստը …
ՍՈՂԱՆՔՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է Մար 24,2012 00:00 Մարտի 22-ին` ժամը 20:50-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 37 տան մոտակայքում առկա է սողանքի ակտիվացման եւ քարաթափման սպառնալիք, ինչից տունը կարող է փլուզվել: Ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով ՃԿԿ օպերատիվ խումբը մեկնել է նշված հասցեով: Տեղանքի արտաքին զննումից պարզվել է, որ տան մոտակայքում առկա է ակտիվ սողանք, որի գոտում կան …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
24 Փետրվար 18:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է․ կան ազատազրկվածներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան