Դավիթ Նալբանդյանը 50-րդն է Ապր 02,2012 11:25 Ապրիլի 2-ին հրապարակված Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասկարգման աղյուսակում Մայամիի մրցաշարի հաղթող Նովակ Ջոկովիչը շարունակում է վստահորեն զաբղեցնել առաջին տեղը:Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը մնացել է 50-րդ տեղում:
ինքնասպանություն է գործել Ադրբեջանցի զինծառայող Ապր 02,2012 11:21 Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի զորամասում: 1992 թվականին ծնված Էլմիր Ադիլօղլու Քերիմովն ինքնաձիգի օգնությամբ ինքնասպան է եղել: Նախնական տեղեկություններով՝ Քերիմովն այդ քայլին գնացել է ընտանեկան խնդիրներից առաջացած սթրեսի պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխղեկավար Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի կորուստը:
Իրաքը դեմ է Սիրիայի ընդդիմությանը զինելուն Ապր 02,2012 11:18 Իրաքի իշխանությունները կտրականապես դեմ են Սիրիայի ընդդիմությանը զինելուն: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երկրի վարչապետ Նուրի Ալ-Մալիքին հայտարարել է, որ դա միայն ավելի կսրի հակամարտությունը: “Մենք ցանկանում են հասնել կրակի դադարեցմանը հակամարտությունից հոգնելու արդյունքում, մենք ցանկանում ենք գտնել ճգնաժամի խաղաղ կարգավորում”,- ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ իրենք չեն աջակցի վարչակարգի բռնի տապալմանը: Ավելի վաղ …
Մեկնարկում է Ավագ շաբաթը Ապր 02,2012 11:10 Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է Ավագ (այսինքն` Մեծ) շաբաթ: “Ավագ” կամ “Մեծ” կոչվելու պատճառն այն է, որ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը: Այս շաբաթվա յուրաքանչյուր օր ևս կրում է “ավագ” անվանումն ու իր այլաբանական խորհուրդն ունի:Ավագ շաբաթն սկսվում է …
Մանկական գրքի միջազգային օր Ապր 02,2012 11:05 Ի պատիվ դանիացի արձակագիր եւ բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի, ով ծնվել է 1805 թ.ապրիլի 2-ին, 1967-ից այս օրը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր: Օրը նշվում է նաեւ Հայստանում: Մի քանի տարի շարունակ ապրիլի սկիզբը նշանավորվում է Մանկապատանեկան գրքի շաբաթով:
Փրկել եվ հոգեբուժական կլինիկա են տեղափոխել Ա.Խաչատրյանին Ապր 02,2012 11:02 Ապրիլի 1-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանյան լճի կենտրոնական հատվածում ցեխակույտի մեջ մարդ է արգելափակվել. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման կնետրոնի օպերատիվ խումբը:Փրկարարները լճի ափամերձ տարածք են դուրս բերել 1968 թ. ծնված Ա. Խաչատրյանին, ում “1–03” ծառայության աշխատակիցները տեղափոխել են “Նուբարաշեն հոգեբուժական կլինիկա” բժշկական …
միջազգային հանրությունը անկարող է Սիրիայի ժողովրդին պաշտպանել.Էրդողան Ապր 02,2012 10:52 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած “Սիրիայի բարեկամներ” միջազգային համաժողովին հայտարարել է, որ միջազգային հանրությունը անկարող է Սիրիայի ժողովրդին պաշտպանել,-գրում է BBC-ն :Նա կոչ է արել անհապաղ կատարել, իր խոսքով, սիրիացիների բոլոր օրինական պահանջները:Ավելի վաղ Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար, ընդդիմադիր Բուրխան Գալյունը միջազգային հանրությանը կոչ էր արել` իրեն սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցիչ ճանաչել:
Տյումեն վթարված ինքնաթիռում հայեր չկան. ԱԳՆ Ապր 02,2012 10:46 Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանի Տյումեն քաղաքի մերձակայքում վթարված Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղևորների մասին ստացված նախնական տվյալներով հայեր չկան: Հիշեցնենք, որ Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը: Նախնական տվյալներով զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը։ Կենդանի է մնացածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: …
ԿԸՀ-ն մերժեց Լեվոն Զուրաբյանի դիմումը Ապր 02,2012 10:43 Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում մերժեց “Հայ Ազգային կոնգրես” կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումը: Այն կարող է բողոքարկվել Վարչական դատարան` երեք օրերի ընթացքում:”Հայ ազգային կոնգրես” ընտրական դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը դիմում էր հղել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:”Տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը …
Հինգ համամասնական թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Ապր 02,2012 10:35 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների չի գրանցել, իսկ մի քանիսն էլ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությունից, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինակ երկիր” եւ “Միավորված հայեր” կուսակցություններից:ՀՀԿ-ական թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել երեք թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արտեմ Սարգսյան, Արմեն Բաղդասարյան, իսկ ԲՀԿ-ից ինքնաբացարկ տված թեկնածուներ են Սերգեյ Բագրատյանը …
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
14 Մայիս 22:21 ԱՄՆ-ում հայտարարել են, որ Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կարող է վերանայվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով