ՆԱԵՎ ՓՈՇԵԿՈՒԼ Ապր 04,2012 00:00 «Բարեգործությամբ, որը դիտվում է որպես ընտրակաշառք, ընտրարշավի այս փուլում զբաղվում են ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ կուսակցությունները»,-երեկ «Հենարան» մամուլի ակումբում հայտարարել է «Ընտրությունը քոնն է» հ/կ նախագահ Հարություն Համբարձումյանը: Նրա խոսքերով` իրենք բնակիչներից ահազանգ են ստացել, որ ինչ-որ մեկը զանգել է քաղաքացու տուն, մատչելի գնով փոշեկուլ առաջարկել, հետո էլ հետաքրքրվել, թե որ կուսակցությանն է ձայն տալու:
ԲԱՇԽԵԼ ԵՆ Ապր 04,2012 00:00 Ապրիլի 3-ի նիստում ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջեւ էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է 5 քմ-ն գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը: Քարոզչական նպատակներով արտաքին գովազդային վահանակների օգտագործման համար ԿԸՀ հայտեր են ներկայացրել ընտրություններին մասնակցող 9 ուժերից միայն 5-ը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը:
ՖԱՇԻՍՏՆ ԻՆՔԴ ԵՍ Ապր 04,2012 00:00 Երեկ Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայերին անվանել է «ֆաշիստներ», ինչի կապակցությամբ Բաքվում գտնվող հայաստանյան պատվիրակությունը Եվրանեսթի կազմակերպիչներից պահանջել է գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին: «Եւ հիմա այստեղ Իլհամ Ալիեւի ելույթը հաստատեց մեր այն մտահոգությունը, թե ինչու չէր կարելի այստեղ անցկացնել նիստ»,-ասված է հայկական պատվիրակության նամակում: Հայկական պատվիրակությունը նաեւ …
ՍՊԱՍՈՒՄ Է ԲԱՆԱՎԵՃԻՆ Ապր 04,2012 00:00 Նիկոլ Փաշինյանն իր կայքում պատասխանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի` «Երկիր» թերթին ասածներին: Հիշեցնենք` Ալեքսանյանն ասել էր. «Հաղթելու եմ, «Փարվանա»-ում էլ քեֆ եմ անելու: Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի, ու քանի որ լավա խոսում, իրան թամադա եմ դնելու»: Ի պատասխան` Փաշինյանն ասել է. «Ես հասկանում եմ թեկուզ մի քանի ժամով իմ ղեկավարության ներքո գտնվելու Սամվել …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 04,2012 00:00 ՑՈՒՑԱԿԻ ՄԱՍԻՆԵրեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Սոենկե Ցիշեյի եւ Դանիելա Մալիյանսկա Միտեւսկայի հետ: Նա շեշտել է, որ ՀՀ բնակչությունը նվազում է, սակայն ընտրացուցակներում քաղաքացիների թիվն ավելացել է: Իսկ թիվ 11 ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է …
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ Ապր 04,2012 00:00 «Երկրապահ» կամավորականների միությունը (ԵԿՄ) հայտնվել է լուրջ ճգնաժամի առաջ. ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի քայլերի հանդեպ այս կազմակերպության ներսում անհամաձայնությունները հանգեցրել են այնտեղից երկրապահների հեռանալուն: Երեկ հրապարակվել է ԵԿՄ Կենտրոնի կառույցի թվով 70 անդամների նամակը` ուղղված ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Ու թեեւ նրանք ցանկություն չունեն ԵԿՄ ներքին խնդիրները դարձնել հանրության քննարկման առարկա, ակնարկում են …
ՍԿՍԵԼ Է ՔԱՐՈԶԵԼ Ապր 04,2012 00:00 Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ առաջադրած թեկնածուն՝ «Քեթրին» ընկերության նախագահ Արթուր Ստեփանյանը, արդեն իսկ սկսել է խախտել օրենսդրությունը: Այս օրերին Զեյթուն համայնքի խանութներից շատերի ապակիներին փակցված են Ստեփանյանի դիմանկարն ու նրա կենսագրական տվյալները: Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած` Ստեփանյանն արդեն իսկ սկսել է սեփական քարոզարշավը:
ՇՏԱԲԻ ՊԵՏԸ Ապր 04,2012 00:00 ՀՀ ՊՆ բանակային 3-րդ կորպուսի հրամանատար Լեւոն Երանոսյանի` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար նշանակվելուց հետո, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ՊՆ-ում քննարկվում է մեկ անուն: Համաձայն նախնական տեղեկության` կորպուսի հրամանատարի հավանական թեկնածուն կարող է լինել կորպուսի շտաբի պետը: Լուրը ճշտելու համար երեկ դիմեցինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակի պաշտոնակատար Մուշեղ Աղեկյանին, սակայն վերջինս ասաց, թե որեւէ տեղեկություն չունի: «Այդ …
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ Ապր 04,2012 00:00 Կառավարության առաջիկա նիստում ներառված է որոշման նախագիծ, ըստ որի` ոստիկանության զորքերի հաշվեկշռում գտնվող գույքը պետք է փոխանցվի արդարադատության նախարարությանը: Ըստ այդ նախագծի` Երեւանի Նուբարաշենի խճուղու թիվ 7 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1035 նախկին զորամասի տարածքը եւ շենք-շինությունները` 9709,8 քմ մակերեսով, 55 մլն 102 հազար դրամ արժեքով, հատկացվելու է ԱՆ-ին: Բանն այն է, որ …
ԷԼԻ ԴՈՒԲԱՅՈՒՄ Ապր 04,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախորդ ամիս ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ Դուբայում են եղել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը: Ըստ մեր աղբյուրների` Դուբայում նրանք նշել են Սամվել Կարապետյանի դստեր ծննդյան օրը, ընդ որում, նշել են բավական մեծ շուքով: Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այդ լուրը: Ըստ նրա` …
28 Մայիս 21:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքեր չենթարկվեցին տրված հրահանգին. ՔՊ-ական պատգամավորներից ոչ բոլորն են Փաշինյանի «լեգիտիմ» լուսանկարը տեղադրել
28 Մայիս 17:34 Ազգային խայտառակություն է Կաթողիկոսի մուտքը դեպի Սարդարապատի հուշահամալիր արգելափակելը․ Թագուհի Թովմասյան
28 Մայիս 13:14 Կառավարության գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողով է գնալու․ ինչ է քննարկվելու
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը
24 Մայիս 19:24 ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Վարդենիսի 20 բնակչի գումարի դիմաց Երևան են բերել՝ հանրահավաքին մասնակցելու համար. 1 անձ ձերբակալվել է․կոմիտեն մանրամասներ է հայտնում
24 Մայիս 16:26 Ադրբեջանի Ազգային Ժողովում ակտիվ քննարկում են Բագրատ Սրբազանի գործունեությունն ու Հայաստանում ընթացող զարգացումները. Տաթևիկ Հայրապետյան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին