ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ Մայիս 31,2012 14:23 Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար: Նախ և առաջ երախտապարտ եմ Հանրապետության Նախագահին նման վստահության համար, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում նաև իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործընկերներին: Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը` այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազգային ժողովում …
Կայացավ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը Մայիս 31,2012 14:08 Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կայացավ Պաշտպանի և Ոստիկանապետիհանձնարարականներով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հավաքների անցկացման ընթացքում ոստիկանությանաշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքների ու պարտականությունների, Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափության,և վերը նշված հարցերի համատեքստում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի և ԵԱՀԿչափորոշիչների հետ կապված հարցեր: Աշխատանքային խումբը ստեղծվել է մայիսի 30-ին: Աշխատանքային …
Հայռուսգազարդն էլ ծախեցի՞ն Մայիս 31,2012 14:07 Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հնարավոր, որ “Գազպրոմ”-ը ձեռք բերի “Հայռուսգազարդի” բաժնետոմսերի Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը: armlur.am-ը “Հայռուսագազարդ” ընկերությունից փորձեց ճշտել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանոմ իրականությանը: armlur.am-ի հետ զրույցում “Հայռուսգազարդ”ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Շուշան Սարդարյանը հերքեց տեղեկությունը.”Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այդ լուրերը մասնավոր կարծիքներ են ու անհիմն խոսակցություններ”,- ասաց նա :
Աշխատանքից ազատվել են Լեվոն Մարտիրոսյանն ու Խոսրով Հարությունյանը Մայիս 31,2012 14:03 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Լեւոն Մարտիրոսյանն ազատվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի oգնականի պաշտոնից: Նախագահի մամուլի գրասենյակից armlur.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ կարգադրությամբ վաղաժամկետ դադարեցվել են Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի լիազորությունները
Իրան իրան քանդվել է.Սամվել Ալեքսանյանը Փակ շուկայի մասին Մայիս 31,2012 13:59 Սամվել Ալեքսանյանն այսօր մի քանի ԶԼՄ-ի Փակ շուկայի հետ կապված պարզաբանումներ տվեց՝ նշելով, որ դա անում է վեջին անգամ. “Ասում եմ՝ էլ չհարցնեք: Իրան իրան քանդվել է, որովհետեւ 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել”: Դիտարկմանը, որ գիշերը տեխնիկա է մտել՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. “Գիշերը տեխնիկա չի մտել: …
Ս.Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին Մայիս 31,2012 13:52 Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 31-ին, հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին: անրապետության նախագահը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ 2012 թվականի …
Ակցիա. Մերկացիր ու ժպտա Մայիս 31,2012 13:21 Ավստրալական Քերնս քաղաքի Wicked Campers տուրիստական ընկերությունը առաջարկել մերկանաց ցանկացող զբոսաշրջիկներին միկրոավտոբուսներով անվճար տեղափոխել: Ընկերության կայքում գրված է. “Մերկացիր ու ժպտա, եվ մենք կտրամադրենք անվճար ծառայություն”: Wicked Campers-ի տնօրեն Ջոն Լաֆթընը նշել է, որ շատ զբոսաշրջիկներ են հետաքրքրված այս յուրահատուկ առաջարկով, քանի որ ցանկանում են գումար տնտեսել:
ՀՀ-ում 15 տարեկան տղաների 8, իսկ աղջիկների 0.6% ամեն օր ծխում է Մայիս 31,2012 13:20 Արաբկիր բժշկական համալիրին կից երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կողմից 2010-ին հանրապետության բոլոր դեռահասների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ 15 տարեկան տղաների 8, իսկ նույն տարիքի աղջիկների 0.6 % ամեն օր ծխում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արաբկիր բժշկական համալիրին կից երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Սարգսյանը, ներկայացնելով հետազոտության արդյունքները, նաև …
Հ. Աբրահամյանն ափսոսում է, որ ՀԱԿ-ի եվ Ժառանգության պատգամավորները ներկա չէին ԱԺ առաջին նիստին Մայիս 31,2012 13:08 Հովիկ Աբրահամյանն ափսոսում է, որ նոր խորհրդարանի առաջին նիստին ներկա չեն ընդդիմադիր “Ժառանգության” ու Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները: “Ափսոս, որ ընդդիմադիր մեր գործընկերները, ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” չկան, սակայն մեր հետագա աշխատանքը ես կկազմակերպեմ այնպես, որպեսզի փոխհամաձայնության մթնոլորտում լինի ամեն ինչ”,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահը ՀՀԿ խմբակցության բոլոր …
Հինգերորդ գումարման ԱԺ նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը Մայիս 31,2012 13:00 Հինգերորդ գումարման առաջին նիստի ընթացքում փակ-գաղտնի քվեարկությամբ 102 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը: Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր, որոնցից անվավեր է ճանաչվել 4 քվեաթերթիկ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը չորրորդ գումարման ԱԺ-ի նախագահի պաշտոնից ազատվել էր ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու նպատակով: Նրան այդ պաշտոնում փոխարինել էր ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
03 Մայիս 07:19 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ»
01 Մայիս 21:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հերթը հասավ «Ազգային հերոս»-ի կոչման արժանացած գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին. հարցաքննություն
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
29 Ապրիլ 22:49 Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից
30 Ապրիլ 07:35 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
30 Ապրիլ 12:36 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է իրավապահներին հայտնել Նիկոլ Փաշինյանի կնոջը դավաճան անվանած 62-ամյա պապիկը
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց