Այսօր` հունիսի 5-ին, տեղի է ունեցել ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության եւ այլ հարցեր: Միաձայն որոշմամբ, խմբակցության ղեկավար է ընտրվել Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը: “Ժառանգության” մամուլի ծառայությունից հայտնում են, որ խմբակցության որոշմամբ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության …