Նամակ պարոն նախարարին Հուն 18,2012 11:57 Հարգելի պարոն Աշոտյան, Ձեզ գրում եմ անգլերենի միասնական քննությունների վերաբերյալ. պարո՛ն նախարար, հետաքրքիր է՝ քննության թեստերը կազմելիս կազմողներն ուշադրություն դարձրե՞լ են, որ երկու թեստերն էլ (ինչպես գիտենք 1-ին և 3-րդ ու 2-րդ և 4-րդ տարբերակները համընկնում են) բարդությամբ լինեն նույն մակարդակի: Հիրավի, բողոքելու ոչինչ չէի ունենա, եթե երկու տարբերակներն էլ նույն բարդության լինեին, սակայն այնպես …
Նիգերիայում երեք եկեղեցի են պայթեցրել Հուն 18,2012 11:57 Կիրակի օրը Նիգերիայում դարձյալ ահաբեկչություններ են եղել.պայթեցվել է երեք եկեղեցի, 36 մարդ սպանվել է, իսկ 100-ից ավելի մարդ` վիրավորվել,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը:Պայթյունները տեղի են ունեցել Զարիա եւ Կադունա քաղաքներում: Նիգերիայում արտակարգ դրություն է հայտարարված:
Այսօր կկայանա Հայաստանի եվ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Հուն 18,2012 11:44 Այսօր` հունիսի 18-ին, Փարիզում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:
2 տարեկան երեխան թունավորվել է Հուն 18,2012 11:41 Այսօր` հունիսի 18-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով “Մուրացան” բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 185 շենքի բնակչուհի, 2-ամյա Եվա Հակոբյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Վարչապետը ներկայացրեց քաղաքաշինության նորանշանակ նախարարին Հուն 18,2012 11:38 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարարին` ՕԵԿ-ի կողմից երաշխավորված, ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանին: ՀՀ վարչապետն ասաց, որ Սամվել Թադևոսյանը իր գործի մասնագետն է, և հույս հայտնեց, որ նրա հետ համատեղ գործունեությունը արդյունավետ կլինի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Վարդան Վարդանյանին արդյունավետ աշխատանքի համար:
Շենք է փլվել Հուն 18,2012 11:37 Ստամբուլում այսօր ժամը 04:00-ի սահմաններում 4 հարկանի շենք է փլուզվել: Բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան, քանի որ շենքը բնակելի չի եղել,- այտնում է english.cntv.cn-ն :
Կառավարության արտահերթ նիստ հունիսի 18-ին Հուն 18,2012 11:32 Ս.թ. հունիսի 18-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ: Այդ մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
գողացել են 50-ամյա տղամարդու ոսկե շղթան Հուն 18,2012 11:27 Երեկ՝ հունիսի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, իրենց բնակության վայրից բերման են ենթարկել 20-ամյա Էրիկ Ա.-ին և 18-ամյա Էդգար Ա.-ին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվակած ծառայությունից, պարզվել է, որ սույն թվականի մայիսի 8-ին, ժամը 16.00-ին, Գայի պողոտայի և Թոթովենցի փողոցի խաչմերուկում Էրիկ Ա.-ն և Էդգար Ա.-ն բացահայտ հափշտակել …
53-ամյա տղամարդը ինքնասպան է եղել Հուն 18,2012 11:27 Հունիսի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում Գյումրիի ոստիկանության աշխատակիցները իր տանը կախված վիճակում հայտնաբերել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանին: Ինքնասպանություն գործելուց առաջ Ս. Հովհաննիսյանը նամակ է թողել, որում նշել է, որ իր այս քայլի համար ոչ մեկին չմեղադրեն: Փաստի առթիվ Շիրակի մարզի ոստիկանության …
Օդի ջերմաստիճանը կնվազի Հուն 18,2012 11:22 Այսօր՝ հունիսի 18-ին, շրջանների զգալի մասում առավելապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավարևմտյան, 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-ից 6 աստիճանով:
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան