Կնոջ վզից հափշտակել էր պարանոցի ոսկյա շղթան Սեպ 06,2012 11:52 Սեպտեմբերի 5-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները, ծառայություն կատարելիս, տարեց մի կնոջ մատնանշմամբ` Արզումանյան փողոցի թիվ 43 շենքի մոտից բերման են ենթարկել 30-ամյա Դավիթ Ա.-ին, որը նշված վայրում հափշտակել էր նրա պարանոցի ոսկյա շղթան: Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ ՓՈԶՄԻՇ ԵՆ ԱՆԵԼՈՒ Սեպ 06,2012 11:08 Հիշո՞ւմ եք՝ իշխանությունները վերջերս ինչ հրճվանքով ազդարարեցին տնտեսական ակտիվության, արդյունաբերության ոլորտում աննախադեպ աճի մասին: Նրանք կարողացել էին օր օրի դատարկվող ու աղքատացող երկրից թվանկարչության միջոցով կերտել զարգացող, տնտեսական աճ արձանագրող մի հրաշք, որին կնախանձեին աշխարհի տնտեսապես ամենահզոր երկրներն անգամ: Բայց արի ու տես, որ Տիգրան Սարգսյանի երջանկությունը երկար չի տեւելու. այս հրաշքի գլխին սեւ-մութ ամպեր …
5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ` Իրանում Սեպ 06,2012 11:06 Իրանի հարավում սեպտեմբերի 6-ի գիշերը 5,1բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքը, ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը, որը գրանցվել է տեղական ժամանակով 06.27-ին, գտնվում է Լար քաղաքից 64 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 39,6 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Օբաման պաշտոնապես առաջադրվել է Սեպ 06,2012 11:01 Օբամայի առաջադրման մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Նրա ելույթը բավականին հուզիչ էր: Հայտարարել է, որ հպարտությամբ է ներկայացնում Օբամային: “Առանց որևէ կասկածի` Օբաման կարող է կառուցել նոր ամերիկյան տնտեսություն, որի մասին երազել են շատերը: Ի վերջո, նախագահ պետք է լինի նա, ով հասկացել է, որ կնության պետք է առնի Միշել Օբամային”,- …
Հայաստան-Ուզբեկստան՝ 3-1 Սեպ 06,2012 10:56 Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը երեկ 3-1 հաշվով հաղթել է Ուզբեկստանին: Գաբրիել Սարգսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաղթել են մրցակիցներին, իսկ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը խաղացել են ոչ ոքի։ Այժմ մրցաշարային աղյուսակում մեր հավաքականը կիսում է 3-6-րդ տեղերը։ 9-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Գերմանիան է։
Հրդեհներ խոտածածկ տարածքներում Սեպ 06,2012 10:51 ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 5-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մասնավորապես` Երեւանի Սարկավագի փողոցի թիվ 128 հասցեում գտնվող ավտոտնակների մոտակայքում այրվել է 500 քմ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի մոտակայքում՝ 4,5 հա խոտածածկ տարածք, Սյունիքի մարզի Գեղի գյուղում՝ 1200 քմ բուսածածկ տարածք, …
բերման են ենթարկել պաշտոնեական կեղծիքի մեջ մեղադրվող մի կնոջ Սեպ 06,2012 10:49 Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 08.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սվետլանա Շ.-ին։ Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ 2002 թ. մարտի 4-ից հետախուզվում էր պաշտոնեական կեղծիքի և ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու մեղադրանքով:
Հայկական ժամանակ եվ Չորրորդ ինքնիշխանություն թերթերը լույս չեն տեսել Սեպ 06,2012 10:46 “Հայկական ժամանակ” եւ “Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթերի սեպտեմբերի 6-ի համարները լույս չեն տեսել տպարանում առկա տեխնիկական խնդիրների պատճառով: Թերթերը տպագրող “Մեր տպարանը” ընկերությունը հայտարարություն է տարածել եւ տեղի ունեցածի կապակցությամբ ներողություն է խնդրել “Հայկական ժամանակ” եւ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթերի խմբագրակազմերից, ինչպես նաեւ ընթերցողներից:
Մահվան ելքով վրաերթ Վենեցիա ռեստորանի դիմաց Սեպ 06,2012 10:40 Այսօր` սեպտեմբերի 6-ին, վրաերթ է տեցի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում “Վենեցիա” ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդու և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է,որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Գ. Շամշյանը հայտնել է, որ վրաերթը կատարվել է Ավանից դեպի …
Ժողովուրդ. Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է Հովիկ Աբրահամյանին Սեպ 06,2012 10:34 Նախօրեին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Աբրահամյանը պատրաստվում է նախագահական ընտրություններին հանդես գալ առանձին թիմով եւ այժմ զբաղված է այդ թիմի “հավաքագրմամբ”: Իսկ Ս. Սարգսյանը, տեղեկանալով այս ամենի մասին, Արգամիչին հրավիրել է նախագահական նստավայր, որպեսզի զգուշացնի, որ “խաղեր” չսկսի: Նշվում է նաեւ, որ Հ. Աբրահամյանը …
02 Փետրվար 21:14 Հայտնի երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել. ինչ է պատմել երգիչը իրավապահներին
13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
11:23 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշոլդ քաշի, գեղացին եկել մեզ ասումա գնա ծայրամասում ապրի. քաղաքացին` թանկացումների մասին
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան