Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են ԱԱԾ հարցաքննության Հոկ 15,2012 12:37 “Սիվիլիթաս”հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը այսօր հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից “փողերի լվացման” հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հոկ 15,2012 12:35 Լուսանկարն արվել է Երեւանի Հանրապետության փողոցում: Երեւանի կենտրոնում գործող սննդի այս օբյեկտը բավականին հետաքրքիր բնութագրիչ է ընտրել իր ապրանքանիշի համար. ,նամուսով շաուրմաե: Իսկ եփած խեցգետնի մասին էլ չենք խոսում:
Բնապահպանական տեսչությունը խախտումներ է արձանագրել Հոկ 15,2012 12:33 2012 թվականի հոկտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 08.10-12.10.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350 հազ. դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում եւ հաշվարկվել 88.5 հազ. դր. …
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Հոկ 15,2012 12:28 “Հայհիդրոմետ”-ը տեղեկացնում է, որ Հանրապետության ողջ տարածքում հոկտեմբերի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան, 4-9 մ/վրկ: Հոկտեմբերի 15-16-ը ջերմաստիճանը կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում ` 5-7 աստիճանով:
Օսկանյանի 4 կետը օտարերկրյա ներդրումների մասին Հոկ 15,2012 12:25 ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Հայաստանում օտարերկրյա ներդրումների մտահոգիչ վիճակագրությանը և ներկայացրել իր հիմնական մտահոգությունները 4 կետով։ Օսկանյանը գրել է. Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: 2012թ. …
Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ Հոկ 15,2012 10:50 Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը, որը տեղի է ունեցել hոկտեմբերի 13-14-ը Կոնգոյի մայրաքաղաք Կինշասայում, հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությանը որպես ՖՄԿ լիիրավ անդամ ընդունելու մասին, այս մասին տեղեկացնում է Արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը …
Լիտվայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաղթել է Հոկ 15,2012 10:47 Լիտվայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ են տարել ընդդիմադիր “Աշխատանքի կուսակցությունը”(24,48%) եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Իշխող “Հայրենիքի միությունը” եզրափակում է առաջատարների եռյակը: Ընդդիմության վարկանիշի բարձրացումը պայմանավորված է լիտվացիների դժգոհությամբ`ուղղված կառավարության ծրագրին: Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5, իսկ կոալիցիաները՝ 7% արգելքը։
Հայ սամբիստը՝ աշխարհի չեմպիոն Հոկ 15,2012 10:42 Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչև 56 կգ քաշայինների մրցապայքարում բոլոր գոտեմարտերը գերազանց անցկացրեց Գոռ Մայիլյանը և նվաճելով ոսկե մեդալ՝ հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն: Հավելենք, որ մեր մարզիկներն այս առաջնությում արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանի հավաքականը …
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել Հոկ 15,2012 10:40 Երեկ` կիրակի օրը 3,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում: Երկրաշաժի էպիկենտրոնը եղել է 5 կմ խորության վրա և գտնվել է Վրաստանի հետ սահմանին գտնվող Բալակենի շրջանի Զաքաթալա քաղաքից 25 կմ արևմուտք: Ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5 բալ, Զաքաթալա և Բալակեն քաղաքներում` 4 բալ:
Ավտոմեքենան շրջվել է ձորը. կա զոհ Հոկ 15,2012 10:36 Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01.15-֊ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ-Լաչին ավտոճանապարհի 25-րդ կմ-ում “Գազ-24” մակնիշի 68 օլ 147 պետհամարանիշով ավտոմեքենան շրջվել է ձորը. կա տուժած: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ Գորիս քաղաքից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում “Գազ-24” մակնիշի 68 օլ 147 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան