Ժողովուրդ. էդվարդ Նալբանդյանի վոյաժները սկսել են պտուղներ տալ Նոյ 22,2012 10:13 ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի՝ աշխարհի տարբեր անկյուններ իրականացրած “վոյաժները” սկսել են “պտուղներ տալ”: “Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը: ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հավանություն տալ այդ համաձայնագրին: Ըստ …
Հրապարակ. Այսօր Ծաոուկյանը հանդես է գալու հայտարարությամբ Նոյ 22,2012 10:11 “Հրապարակ”-ը գրում է, որ երեկ “Ազատություն” ռադիոկայանը տեղեկություն հաղորդեց, թե “ԲՀԿ առաջնորդն առաջիկա օրերին կուսակցության կողմից կառաջադրվի Հայաստանի նախագահի թեկնածու: Այսօր “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանըե: Մի քանի ժամ անց արդեն այս լուրը չկար “Ազատության” կայքում, այն փոխարինվել էր “Առաջիկայում կորոշվի, թե ով կներկայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում” …
Ժողովուրդ. Ղարաբաղյան կլանի գործերը լավ չեն Նոյ 22,2012 10:09 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, թե առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ կայացրել է իր որոշումը, սակայն հրաժարվել է բարձրաձայնել այդ մասին: “Ժողովուրդ”-ը գրում է, որ մյուս կողմից էլ ԲՀԿ-ականները հայտարարում են, թե իրենց համար նախընտրելի է, որ ԲՀԿ նախագահի թեկնածուն լինի Ծառուկյանը: Իսկ Սերժ Սարգսյանն այս օրերին Մոսկվայում է: Ենթադրվում է, որ նա փորձում …
ՀԺ. ԿԸՀ-ի ներկայացրած հաշվետվությունը դեռևս չի քննարկվում ԱԺ-ում Նոյ 22,2012 10:05 ՀՀ Ազգային ժողովի նախանցյալ քառօրյայում խորհրդարան էր ներկայացել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նախատեսված էր Ազգային ժողովում քննարկել ԿԸՀ-ի ներկայացրած հաշվետվությունը 2012-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Բայց ոչ նախանցյալ և ոչ էլ վերջին քառօրյայում այդ հաշվետվությունն այդպես էլ չքննարկվեց: Երեկ, երբ Տիգրան Մուկուչյանին “Հայկական ժամանակ”-ը հարցրեց, թե ինչ պատճառով քննարկումը չկայացավ, և հնարավո՞ր է, …
Ժողովուրդ. Գարեգին Գաբրիելյանը մնաց անպատիժ Նոյ 22,2012 10:03 Այս տարվա փետրվարին կալանավորվեց ՀՀ ոստիկանության զորքերի (ՈԶ) հրամանատար, “Գել” մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանը: Պատճառն այն էր, որ նա զենք-զինամթերք էր վաճառել ՈԶ-ից: Սակայն գլխավոր դերակատարները՝ Գ. Գաբրիելյանն ու նրա հետ համագործակցած ՀՀ ՊՆ դեռեւս անհայտ պաշտոնյան, այդպես էլ մնացին անպատիժ: “Ժողովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ Գաբրիելյանը ՊՆ-ին է վաճառել մեծաքանակ փամփուշտներ: Եւ …
Հրապարակ. Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել Նոյ 22,2012 10:02 “Հրապարակ”-ի տեղեկություններով, 2000-ից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել: Նա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, սակայն դա չի խանգարում, որ նրան փոխարինելու ծրագրեր մշակվեն: Թերթի տեղեկություններով, քննարկվում է 3 անձի թեկնածություն` Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան-կրտսերի` Կոնստանտին Օրբելյանի եղբոր …
Ժողովուրդ. ՀՀ ոստիկանությունը կանգնեց Մհեր Սեդրակյանի թիկունքին Նոյ 22,2012 10:00 Երեկ թերթը գրել էր, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը, որը, աշխատելով ավտոտեխզննման կայանում, ակամա դարձել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մրցակիցը։ Եվ ահա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ նոյեմբերի 5-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, թե Վ. Յայլոյանին առևանգել են։ Սակայն Յայլոյանը …
Հրապարակ. Քաղաքը քանդեցին ու հեռացան Նոյ 22,2012 09:59 “2010 թվականի հոկտեմբերի 15-ին Կապան քաղաքում տեղի ունեցավ բնակելի բազմաբնակարան երեք շենքերի հիմնարկեքը, որին մասնակցում էր նաև Սերժ Սարգսյանը։ Կապանի կենտրոնում նախատեսվում էր կառուցել 335 բնակարան՝ երիտասարդ ընտանիքների համար։ Արդեն երկու տարի է անցել, սակայն շենքերի միայն հիմքերն են փորված։ Կապանցիները դժգոհում են, որ ծրագրի ղեկավարները քաղաքը քանդեցին ու հեռացան, ոչ մի շենք էլ չեն …
Ժողովուրդ. Գյումրիում փորձելու են բոյկոտել ավագանու նիստը Նոյ 22,2012 09:55 Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունենալիք ավագանու նիստում քննարկվելու է նաեւ քաղաքապետարանում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին հարցը: Ըստ որոշման նախագծի՝ ավագանին ցանկանում է աուդիտ իրականացնել՝ ուսումնասիրելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 2011-2012թթ. ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց: “Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանու անդամների մի մասը փորձելու է բոյկոտել նիստը, որպեսզի աուդիտ չանցկացվի: …
Նոյ 22,2012 00:00 Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի մոտԻսկ ո՞վ էր ասում, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մշակութային կերպար չէ. նայե՛ք եւ ինքներդ կհամոզվեք հակառակում: Լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին