«ՊԱՌԿԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ» Դեկ 05,2012 00:00 Իջեւան քաղաքի կյանքում հիշարժան իրադարձություն է. մարզկենտրոնի Անկախության փողոցում տեղադրվել է երթեւեկությունը կարգավորող լուսացույց: Զարմանալի է, որ 20 000 բնակչություն, ավտոմեքենաների մեծ շարժ ունեցող Իջեւանում մինչ այժմ լուսացույց չկար, իսկ սահմանամերձ, 8000 բնակիչ ունեցող Բերդի կենտրոնում գործում է 2 լուսացույց: Իջեւանի քաղաքապետարանը լուսացույցը տեղադրելիս «Քաունթերփարթ ինտերնեյլնշլ» կազմակերպության աջակցությամբ նաեւ երթեւեկության կարգավորման այլ աշխատանքներ է կատարել. …
ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՎ ՔԱՀԱՆԱՅԻ ԿԱՐԻՔ ԵՆ ԶԳՈՒՄ Դեկ 05,2012 00:00 Հայաստանի շատ համայնքներում, այդ թվում նաեւ սահմանամերձ, եկեղեցիներ չկան: Բացի այդ, կցված քահանաները չեն հասցնում լինել տարբեր համայնքներում եւ զրուցել մարդկանց հետ: Սակայն դա կարծես թե չի հուզում Մայր աթոռին, որը, բացի քահանաների արագացված դասընթացներ կազմակերպելուց, համայնքներում եկեղեցիներ կառուցելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկում: Փոխարենը Երեւանում եւ Էջմիածնում ավելանում են նորաշեն եկեղեցիները:ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ …
ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ Դեկ 05,2012 00:00 Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց մեծ աղմուկ բարձրացրած Մատաղիսի գործի քննությունը: Երկու զինծառայողների՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որում մեղադրվում են երեք երիտասարդներ՝ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը, հասել է վիճաբանությունների փուլին: Նախորդ դատական նիստին պետմեղադրողների կողմից ներկայացվել էր մեղադրական ճառի մի փոքր մասը, իսկ շարունակությունը ներկայացնելու համար նրանք …
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՈՐԾ՝ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ Դեկ 05,2012 00:00 Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայաստանցի 17 Եհովայի վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6000 եվրո: ԵԴ ուղղված նամակում Եհովայի վկաները նշել են, որ խախտվել է իրենց ազատության ու անվտանգության իրավունքը: ԵԴ-ն էլ գտել է, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում: ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ …
ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴՈՒՄ Դեկ 05,2012 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Հեղինե Պետրոսյանը պատմեց, որ իր որդին՝ Հայկ Մովսիսյանը, ծառայում էր ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում: Վերջինս հիվանդության պատճառով ազատվել էր ծառայությունից ու մեկնել Մոսկվա` բուժում ստանալու: Սակայն որոշ ժամանակ անց Հայաստան վերադարձած Հայկին «Զվարթնոց» օդանավակայանից միանգամից տեղափոխել են ԼՂՀ զորամաս` հայտարարելով, թե Հայկը գտնվում է հետախուզման մեջ: Այնուհետեւ նրան դատել են ու տեղափոխել …
Դեկ 05,2012 00:00 «Նեղացած եւ վիրավորված ենք, որ կառավարությունից խնդրեցինք ավելացնել ներկայացուցչական ծախսեր, բայց մերժվեց: Բայց, չնայած մեզ ասացին «ոչ», մենք մինչեւ վերջ պայքարելու ենք եւ ստանալու ենք այդ գումարները»: Գալուստ Սահակյան 168.am Այս ո՞ւր հասանք. արդեն Գալուստ Սահակյանն է կառավարությունից նեղանում եւ մինչեւ վերջ պայքարելու սպառնալիքներով հանդես գալիս («Պայքար, պայքար մինչեւ վերջ»՝ ահա թե ինչի կարող է …
Դեկ 05,2012 00:00 «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հանրապետականը շարունակում է իրականացնել քաղաքական բարեփոխումներ՝ հենվելով քաղաքական լայնախոհության եւ հանդուրժողականության վրա»: Էդուարդ Շարմազանով armlur.am Հանրապետականը միշտ էլ բարեփոխումներ իրականացրել եւ իրականացնում է, ուղղակի այդ «բարեփոխումներ»-ի դրական արդյունքները չեն ուզում երեւալ կամ էլ մենք տեսողության հետ խնդիրներ ունենք: Չնայած արդարության համար նշենք, որ որոշ բարեփոխումներ ակնհայտ երեւում են: Օրինակ՝ բարեփոխումներն …
Դեկ 05,2012 00:00 «Ամբիոնի մոտ է հրավիրվում մեծն Գալուստ Սահակյանը»: Հովիկ Աբրահամյան yerkir.am Հաշվի առնելով, որ կառավարությունը նեղացրել է Գալուստ Սահակյանին, ԱԺ նախագահը հավանաբար որոշեց իր կուսակից ընկերոջը մխիթարել՝ իր կողմից մեծարելով: Մեծն Գալուստ Սահակյան. իրոք որ հատկապես այսօրվա նեղացած հայտարարությունից եւ ՀԱԿ-ական ոճով սպառնալիքից (պայքարելու ենք մինչեւ վերջ) հետո Գ. Սահակյանը պատգամավորների մեծամասնության (ՀՀԿ-ականների) համար մեծություն կարող …
ԸՆԴԴԵՄ ՀՀԿ-Ի Դեկ 05,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսն առաջիկայում դիմելու է ՀՀ ՍԴ՝ բողոքարկելու ԱԺ կանոնակարգի 44-րդ հոդվածի 4-րդ կետը, որը վերաբերում է 44 պատգամավորի նախաձեռնությամբ արտահերթ նիստն անցկացնելու համար 66 հոգու քվորումի պահանջին: ՀԱԿ-ը ՍԴ դիմելու համար անհրաժեշտ նվազագույն 27 ստորագրության փոխարեն հավաքել է 34-ը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Այլեւս չեն կարողանա ՀՀԿ-ականները քվորումի …
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՏԸ Դեկ 05,2012 00:00 ԱԺ միջանցքում հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության թեմայով կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսը հարուցել է պատգամավորների զայրույթը: ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ դժգոհեց, որ լուսանկարների տակ մակագրությունները բացառապես ռուսերեն են, եւ երկրի օրենսդիր մարմնում կազմակերպված միջոցառմանը չկա հայերեն որեւէ տառ: Ի դեպ, «Ժողովուրդ»-ն էլ նախօրեին տեղեկացրել էր, որ այդ լուսնկարներում ԱԺ «ամենահին» նախագահը Խոսրով Հարությունյանն է, փոխարենը …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին