ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ Մար 13,2012 00:00 ԲՀԿ-ն չի պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին հրավիրել մարտի 17-ին կայանալիք համագումարին: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքերով` համագումարին հրավիրված են միայն խորհրդարանական կուսակցությունները, ինչպես նաեւ` այն կուսակցությունները, որոնց ներկայացուցիչներն ընդգրկված կլինեն ԲՀԿ ցուցակում, օրինակ` Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը:
ԸՆԴԴԵՄ ՎԱՐԴԱՆԻԿԻ Մար 13,2012 00:00 Թռչկանցիները գյումրեցի բնապահպան ակտիվիստների հետ միասին մարտի 10-ին ակցիա էին կազմակերպել` «Խոշոր աղբահանման ակցիա Գյումրիում» անվամբ: Երիտասարդները շրջել են քաղաքի կենտրոնական փողոցներում, հավաքել թափված աղբը եւ ցուցադրաբար այն տեղադրել Գյումրու քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ: Նշենք, որ Գյումրու կենտրոնական եւ երկրորդական փողոցներում աղբահանությունը պատշաճ կերպով չի կազմակերպվում, շատ թաղամասերում չկան աղբամաններ, մյուս վայրերում դրանք ամեն օր …
ԿՈՄՈՒՆԻՍՏԸ` ՀՀԿ-ՈՒՄ Մար 13,2012 00:00 Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարին ներկա էր նաեւ Գյումրու քաղաքապետի տեղակալ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մանուկյանը, ով ՀՀ Կոմունիստական կուսակցության անդամ է: Մանուկյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինքն ինչու է եկել ՀՀԿ-ականների համագումարին, արդյոք այժմ Կոմունիստական կուսակցության անդամ չէ: «Ուղղակի քաղաքապետի հետ էկել եմ, հրավիրված եմ»,-ասաց Մանուկյանը: Իսկ կուսակցապետը չի՞ նեղանա` հետաքրքրվեցինք, ինչին ի պատասխան` Մանուկյանը նշեց. …
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՄՊԵԼԻՔ Մար 13,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրին, որ մոտ 10 օր առաջ Երեւանի պետական համալսարանում անվճար բաժանել են «Ռեդբուլ» կոչվող էներգետիկ ըմպելիք: Թե որն է եղել դրա պատճառը, պարզ է` ընկերությունը գովազդում է իր ներկրած ապրանքանիշը: Իսկ թե ինչու է համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը թույլատրել, որ ուսանողներին նման ըմպելիքներ բաժանեն, փորձեցինք ճշտել համալսարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մար 13,2012 00:00 ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ ՍԴՀԿ նոր խմբագրության, կանոնադրության եւ ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը պետռեգիստրում կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Նա նշել է, որ կեղծ գրանցումը կասեցնելու համար իրենք դիմել են արդարադատության նախարարություն, սակայն. «Մտածված փորձում են ձգել խնդիրը, որ հնարավորություն չունենանք դաշինքի մեջ մտնել, մինչդեռ պետռեգիստրում նրանց գրանցումն անմիջապես չեղյալ …
ԷՍ ԵՐԿՐԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է Մար 13,2012 00:00 Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի նախկին վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի նախկին հրահանգիչ Սերժ Սարգսյանին հաջողվել էր ՀՀԿ համագումարում մանրակրկիտ կերպով վերականգնել խորհրդային հին ու բարի ժամանակների մթնոլորտը: Անձի պաշտամունքի հեղձուցիչ մթնոլորտ, գոհ ու երջանիկ դեմքեր, խանդավառ պիոներիկներ (բայց ՀՀԿ տարբերանշանով), հնգամյակը չորս տարում կատարելու մասին ավելի քան մեկ ժամ տեւողությամբ հաշվետվություն (ու ոչինչ, …
ՀԱՆՈՒՆ ՀԵՐՄԻՆԵԻ Մար 13,2012 00:00 ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը մեղադրվում է հակերային հարձակման մեջ` hayeli.am կայքի էլեկտրոնային քվեարկության պատկերը խեղաթյուրելու նպատակով: Մարտի 3-ից կայքը հարցում է զետեղել. «Կին գործիչներից ո՞ւմ կուզենայիք տեսնել ԱԺ-ում»: Մարտի 12-ին` ժամը 00-ից մինչեւ առավոտյան 5-ն ընկած ժամանակահատվածում` հաշվված ժամերի ընթացքում, Նաղդալյանի ձայներն ավելացել են 7000-ով, մինչդեռ կայքի այցելուների թիվը չի ավելացել: «Տեխնիկապես մեր կայքը հնարավորություն չի …
ՄԻՏՈՒՄ Մար 13,2012 00:00 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհրդարանում երեկ հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, սակայն այդ միջոցառման մասին որեւէ տող չկա ԱԺ պաշտոնական կայքում: Մինչդեռ մարտի 5-ին նույն դեսպանի հետ հանդիպել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, եւ ԱԺ պաշտոնական կայքը ծավալուն լուսաբանել էր դա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն …
ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆԸ Մար 13,2012 00:00 Այն բանից հետո, երբ ոստիկանությունը դադարել է հերթապահություն անել մայրաքաղաքի կանգառներում, տրանսպորտը կրկին աշխատում է նախկինի նման. երթուղային տաքսիները ոչ թե կանգառում են կայանում, այլ որտեղ պատահի: Ու եթե նախկինում քաղաքացիներն էին «ստիպում» երթուղայինին կանգնել կանգառից հեռու, ապա հիմա հակառակն է: Նման դեպքի մեր թղթակիցն ականատես է եղել Աբովյան փողոցում` մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Ոստիկանության …
ՄՈՏ ՕՐԵՐՍ Մար 13,2012 00:00 ՀՀԿ համագումարի ժամանակ որեւէ խոսք չեղավ կուսակցության համամասնական ցուցակի մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ում որոշել են ցուցակի «քննարկումն ու հաստատումը» վերապահել նորընտիր ԳՄ-ին: Հավանական է, որ հենց այս շաբաթ էլ ՀՀԿ-ն իր ԳՄ նիստում անդրադառնա այդ հարցին ու ամենաուշը հաջորդ շաբաթ այն հրապարակի: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցակը կհրապարակեն …
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
24 Հունվար 21:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կնոջը «դավաճան», «հողատու» բղավելու գործով կնոջ են կանչել Քննչական կոմիտե հարցաքննության. ո՞վ է նա
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից