ԲՈՒԺՎԵԼ ԵՆ Հուն 19,2013 00:00 Այս պահի դրությամբ հիվանդանոցներում բոտուլիզմով հիվանդներ չկան: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանից: Նրա խոսքով՝ հունվարի 8-ից առ այսօր բնակչության շրջանում արձանագրվել է բոտուլիզմի 4 դեպք՝ 5 տուժածով: Դեպքերն արձանագրվել են Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում: «Պարզվել է, որ թունավորումներն առաջացել են …
ԴԻՄՈՂ ՉԻ ԵՂԵԼ Հուն 19,2013 00:00 Այսօր ՀՀ տարածքում կա 65 գրանցված կրոնական կազմակերպություն: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության աշխատակազմի եւ ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանից: «Իսկ նոր կրոնական կազմակերպության գրանցման նպատակով դիմումներ 2012-ին չեն եղել»,-ավելացրեց նա:
ԳՆԴՈՅԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ Հուն 19,2013 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ վերջերս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի) «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանից պահանջել է ներկայացնել ՊՈԱԿ-ի տարվա ձեռքբերումները: Եվ Գնդոյանի կողմից ներկայացված առաջին ձեռքբերումը եղել է այն, որ անցյալ տարի կալանավորվել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պետի տեղակալ Գագիկ Մարտիրոսյանը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը Գնդոյանից հետաքրքրվեց, թե ինչու է նա Մարտիրոսյանի …
ԿՈՊԻՏ ԽԱԽՏՈՒՄ Հուն 19,2013 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Սուրեն Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկել: Վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացու դիմումը: Խորհուրդը գտնում է, որ Գայանե Փահլեւանյանի արդարադատությունն իրականացնելիս դատավոր Ս. Բաղդասարյանը թույլ է տվել նյութական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում:
ՀԱՆՐԱՀԱՇՎԱԿԱՆ ՄՏԱՎԱՐԺԱՆՔՆԵՐ՝ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԱՇՎԻՆ Հուն 19,2013 00:00 Իշխանություններին առաջիկայում բավական լուրջ թվաբանական մտավարժանքներ են սպասվում: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հստակ հրահանգ է իջեցվել 2012թ. արդյունքներն ամփոփելիս արձանագրել 7 տոկոս տնտեսական աճ: Սա, ի դեպ, այն թիվն է, որ հրապարակել էր Սերժ Սարգսյանն՝ ամանորյա իր ուղերձում:Այն, որ ԱՎԾ-ն շատ հեշտությամբ կիրականացնի այս հրահանգը, որեւէ մեկը չի կասկածում. …
ՆՎԱԶԵԼ Է Հուն 19,2013 00:00 2012թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 4,8 տոկոսով կամ 796 դեպքով, ինչը հիմնականում պայմանավորված է սպանության եւ սպանության փորձի, գողության, ավազակության, մահվան ելքով ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի, ինչպես եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների զգալի նվազումով: Այս մասին նշվել է հունվարի 18-ին՝ Հայաստանի ոստիկանության կոլեգիայի …
ԲԱՑԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ Հուն 19,2013 00:00 Երկուշաբթի օրը՝ հունվարի 21-ին, Ստրասբուրգում մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային լիագումար նստաշրջանը: Ու թեեւ Հայաստանին վերաբերող հարց այս նստաշրջանում չկա, սակայն ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը կիրակի օրը Ստրասբուրգ է մեկնելու՝ ընդ որում բավական մեծ կազմով, այդ թվում եւ՝ պատվիրակության պահեստային անդամները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի մեկնի Ստրասբուրգ: Տեղեկացնենք, որ ԵԽԽՎ այս նստաշրջանում կքննարկվի …
ԷԼԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Հուն 19,2013 00:00 Մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հանրահավաք անել: Երեկ այդ մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Նրանք, ովքեր կասկածում են, որ ՀԱԿ-ը կա եւ մնալու է մեր համաժողովրդական շարժման լիդերը, կհամոզվեն դրանում: Եթե կասկածողներ կան, մարտի 1-ին, երբ ՀԱԿ-ն Ազատության հրապարակում կազմակերպի իր ավանդական հրապարակային միջոցառումը, որին կհետեւի ավանդական երթը դեպի Մյասնիկյանի արձան, …
ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ ՄԻ՛ ԱՐԵՔ Հուն 19,2013 00:00 ՀՀ գլխավոր դատախազության շենքի առաջ ՀԱԿ ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ իրենց ելույթներում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին ու ՀԱԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Զուրաբյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ամենամեծ նվաճումը Հայաստանում ընտրական համակարգի ոչնչացումն է, որի պատճառով հիմնական քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցել նախագահական ընտրություններին: Ըստ Զուրաբյանի՝ …
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 1 ՏԱՐԻ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է Հուն 19,2013 00:00 «Հայրենիք ու պատիվ» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ անդամ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ տարի առաջ ինքը պահանջել է՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «ներկայանա» քաղխորհրդի նիստին, որպեսզի քննարկեն Կոնգրեսում տիրող իրավիճակը, սակայն նա մինչեւ այսօր այդպես էլ չի ներկայացել:-Պարո՛ն Մարգարյան, գրեթե բոլոր կուսակցություններն արդեն հայտարարել են, թե ինչ կարգավիճակով են հանդես գալու առաջիկա նախագահական …
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից