ՀԱՆԴԻՊՈՒՄ Ապր 09,2013 00:00 Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, Լիբերալ-դեմոկրատ կուսակցության ղեկավար Ուիլյամ Ուոլլըսի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայ ազգային կոնգրեսի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները:
ՆՈ՞Ր, ԹԵ՞ ՀԻՆ ԴԵՄՔԵՐ Ապր 09,2013 00:00 Այսօր կայանալու է Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, իսկ հինգշաբթի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե ՀՀԿ-ում դեռեւս չեն քննարկել նոր կառավարության հարցը: Ըստ Աբրահամյանի՝ միայն Ս. Սարգսյանի երդմնակալությունից ու կառավարության հրաժարականից հետո ՀՀԿ ԳՄ նիստում կանդրադառնան այդ հարցին:
ԱՌԱՆՑ ԿՈՍՏՅՈՒՄԻ Ապր 09,2013 00:00 Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը ԲՀԿ-ն տվել է կիրակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպմամբ: Այնտեղ ելույթ է ունեցել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը բավական լուրջ զգուշացում է հնչեցրել. «ԲՀԿ-ն երեւանցու կողքին է, իսկ եթե ինչ-որ մեկը փորձի նեղացնել կամ վիրավորել ԲՀԿ-ականի, ապա դիտարկելու եմ իմ դեմ ուղղված վիրավորանք, եւ վիրավորողն իմ հետ է գործ ունենալու»: …
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏՈՆ Ապր 09,2013 00:00 Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ծննդյան օրն էր` 65-ամյակը: Գրիգորիչին շնորհավորեցին ոչ միայն ԱԺ դահլիճում, այլեւ ԱԺ մեծ ընդմիջման ժամանակ հյուրասիրություն էր կազմակերպվել նրա սենյակում: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը նկատել է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները երեկ հերթով մտնում էին Գրիգորիչի աշխատասենյակ` ձեռքներին նվերների տոպրակ: Գ. Սահակյանի 65-ամյակը շնորհավորելու էր իջել նաեւ անձամբ ԱԺ նախագահ …
ՕԵԿ-ԻՆ ԼԱՎ ՉԵ՞Ն ԸՆԿԱԼԵԼ Ապր 09,2013 00:00 ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, որը ծագումով Արարատի մարզից է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինքը Շենգավիթ վարչական շրջանի պատասխանատուն է: «Մենք այլ սկզբունքով ենք աշխատում, մենք երբեք ձայներ չենք խոստանում, աշխատում ենք ժողովրդի հետ` մեր նախընտրական ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասաց Խաչատրյանը:-Պարո՛ն Խաչատրյան, ՕԵԿ քաղխորհրդի բոլոր անդամները Երեւանի ավագանու ընտրություններում …
ԵԹԵ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՆՈՐՄԱԼ ԼԻՆԵՐ` ԿՄՆԱՐ, ԿԱՇԽԱՏԵՐ Ապր 09,2013 00:00 Նախօրեին «Ժողովուրդ»-ն էլեկտրոնային նամակ է ստացել, որում առկա են մի շարք հարցադրումներ` ուղղված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր): Նամակում մասնավորապես ասված է. «Խնդրում եմ մի հարց ուղղեք պատգամավոր Մհեր Սեդրակյանին… Մի հորեղբայր ունի, ինչի՞ համար է մոռացել Սեդրակ Սեդրակյանին: Թող գոնե մեկ անգամ գնա, տեսնի հորեղբորը, իմանա՝ ոնց ա: Իրան թողես` ազգի …
Ապր 09,2013 00:00 Օրերս գյուղապետարանի շենքի դիմաց սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի դին դեռ չսառած՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էլեկտրոնային պարբերականների հետ զրույցում ասել էր. «Միջակ գյուղապետ էր… Նրան հանդիմանել ենք իր վատ աշխատանքի համար… բայց նրան սիրում էին գյուղացիները. այսպես ասած՝ կռված տղա էր»: Այս խոսքերը շատ ծանր նստեցին մարզպետի վրա: Մուրադյանի հուղարկավորությանը Շահգալդյանի ուղարկած ծաղկեպսակը …
Ապր 09,2013 00:00 Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորած Վարդան Օսկանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իր նախընտրական քարոզարշավը սկսելու է շատ լուրջ փաստաթղթերի հրապարակմամբ: Ըստ մեր աղբյուրների՝ դրանք վերաբերում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վերջին տարիների գործունեությանը. Օսկանյանը կբացահայտի, թե ֆինանսական միջոցների ինչպիսի օգտագործմամբ է Մարգարյանը մինչ օրս «լավ» Երեւան «կառուցել»: Այս հարցում ԲՀԿ-ին օգնել են նաեւ Երեւանի ավագանու անդամները, …
Ապր 09,2013 00:00 «Ժողովուրդ»-ի՝ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ վերջերս բավական լարված են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հարաբերությունները: Ավելին, Շարմազանովը փորձում է աննկատ կերպով «փորել Աբրահամյանի տակն» այնպես, որ ԱԺ նախագահի դեմ դժգոհության ալիք բարձրանա: Դա նկատվեց ԱԺ քառօրյաների առաջին օրը, երբ Աբրահամյանն ամբիոնից ներկայացնում էր օրակարգը, եւ ընդդիմադիր պատգամավորները փորձում …
ԱՅՍՕՐ ԿԵՐԵՎԱ Ապր 09,2013 00:00 Եվ այսպես` այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի բառապաշարով ասած` հետընտրական փուլի ամենակարեւոր հանգրվանն է. նախագահի պաշտոնի ստանձնման` երդմնակալության օրը: Իհարկե` այն իրավիճակը, որն այսօր առկա է, նկատելիորեն տարբերվում է 2008թ-ից, երբ մարտի 1-ից ընդամենը օրեր անց Սերժ Սարգսյանը ստիպված եղավ երդվել փշալարապատ Օպերայի շենքում: Սակայն, այդուամենայնիվ, Ս. Սարգսյանի այսօրվա երդմնակալությունն էլ անխոչընդոտ չի անցնելու: Ր. Հովհաննիսյանի «այլընտրանքային» …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը