Ոստիկանը հայհոյում է վարորդին եվ խոչընդոտում լրագրողի աշխատանքը.(տեսանյութ) Ապր 09,2013 14:37 Եթե Սերժ Սարգսյանի երդման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում անցավ առանց միջադեպերի ու բավականին հանգիստ մթնոլորտում, ապա նույնը չի կարելի ասել համալիրից դուրս տեղի ունեցողի մասին: Ոստիկանները խիստ հսկողություն էին իրականացնում համալիրի ողջ տարածքում, խոչընդոտում էին լրագրողների աշխատանքն ու հարձակվում էին մեքենաների վարորդների վրա: iLur .am-ի թղթակիցն այսօր համալիրի մոտ ֆիքսել է, թե …
Սե՛րժ Սարգսյան, Վեհափա՛ռ, ժամը 6-ին եկե՛ք Ազատության հրապարակ Ապր 09,2013 14:19 Այսօր՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ևս երդվեց։ Հովհաննիսյանը, աջ ձեռքը սրտին դրած, երգեց ՀՀ հիմնը՝ հրապարակում հավաքվածների հետ միասին։ Րաֆֆի Հավհաննիսյանը խոստացավ երբեք չլքել ժողովրդին և ժողովրդի հետ միասին գնալ մինչև հաղթանակ: “Մենք չենք ապրելու, եթե 5 տարի հետո արտագաղթը չդառնա …
ԵՊՀ ժուռնալիտսիկայի ֆակուլտետի դեկանը վերընտրվել է Ապր 09,2013 14:10 Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորհրդի երեկվա նիստում փակ, գաղտնի քվեարկության միաձայն դեկանի պաշտոնում վերընտրվել է Նաղաշ Մարտիրոսյանը: Նրա թեկնածությունը առաջադրել էին Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի եւ Մամուլի պատմության ու տեսության ամբիոնները։ Նա միակ թեկնածու էր, այլ առաջադրում կամ ինքնառաջադրում չէր եղել: Խորհրդի նիստում, որին մասնակցում էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Նաղաշ Մարտիրոսյանին ներկայացրել է առաջիկա հինգ …
Մարգարետ Թեթչերի մարմինը կդիակիզվի Ապր 09,2013 14:08 Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերի մարմինը կդիակիզվի: Այս մասին հայտարարել է բրիտանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: Նա նշել է նաև, որ Մեծ Բրիտանիայի թագուհու համաձայնությամբ՝ “լեդի Թեթչերին հրաժեշտ կտրվի Սուրբ Պողոսի տաճարում: Մարգարետ Թեթչերը կարժանանա նաև զինվորական պատվի”, այնուհետև “Երկաթե լեդիի” մարմինը կդիակիզվի՝ համաձայն նրա կտակի: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին 87 տարեկան հասակում մահացել է …
Հրդեն բնակարանում. այրվել է կահույքն ու լվացքի մեքենան Ապր 09,2013 13:11 Ապրիլի 8-ին, ժամը 22.02-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի 3-րդ հարկում: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ռ. Գրիգորյանին պատկանող բնակարանի խոհանոցում ամբողջությամբ այրվել է լվացքի մեքենա եւ կահույք (1քմ):
Մահացել է 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը Ապր 09,2013 13:06 Կյանքի 85-րդ տարում Իսպանիայում վախճանվել է դերասանուհի Սառա Մոնթիելը: Մոնթիելին անվանում էին “Շանտեքլերի թագուհի”՝ նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմի անունով: Նա համարվում էր 20-րդ դարի ամենագեղեցիկ կինոաստղերից մեկը: Իր կարիերայի ընթացքում Սառա Մոնթիելը նկարահանվել է 75 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են “Կասաբլանկա. լրտեսների բույնը” եւ “Շանտեքլերի թագուհին”:
Ոստիկանություն ներկայանալուց հետո հետախուզվողին ձերբակալեցին Ապր 09,2013 12:56 Ապրիլի 8-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արամ Մ.-ն, որը մարտի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Արամ Մ.-ն ձերբակալված է:
Փամփուշտ՝ Երեվան-Թեհրան չվերթի ուղեվորի մոտ Ապր 09,2013 12:53 Ապրիլի 6-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Թեհրան չվերթի ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել: Պարզվել է, որ “Զվարթնոց” օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատակիցների կողմից Երևան-Թեհրան չվերթի ուղևոր, ԻԻՀ քաղաքացի, 1990 թ. ծնված Հեսամ Բ.-ի ձեռքի պայուսակի զննության ժամանակ հայտնաբերվել է 7,62 մմ տրամաչափի փամփուշտ: Հեսամ Բ.-ն “Զվարթնոց” …
Տիգրան Առաքելյանը երեք օրով ազատ է արձակվել Ապր 09,2013 12:37 ՎՃռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին երեք օրով ազատ արձակելու որոշում է կայացրել: Որոշումը պայմանավորված է եղել Տիգրանի հոր մահվան փաստի հետ, և նրան ազատ են արձակել, որպեսզի մասնակցի հուղարկավորության ու հոգեհանգստի արարողությանը:
Միջադեպ դասադուլի ընթացքում (տեսանյութ) Ապր 09,2013 12:24 Այսօր՝ ապրիլի 9-ին, “Ժառանգության” առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակից մի խումբ երիտասարդներ դասադուլ էին կազմակեպրել։ Ուսանողներից մեկը ցանկանում էր ներս մտնել համալսարան, սակայն նրան չէին թույլատրում, քանի որ նա մասնակցում էր դասադուլին։ Երբ ուսանողը բարձրախոսով հայտնեց այդ մասին, այդ ժամանակ միայն ուսանող Մալյան Տաթևիկին թույլատրեցին մտնել համալսարան։ Մանրամասները՝ տեսանյութում. lurer .com
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
24 Փետրվար 18:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է․ կան ազատազրկվածներ
23 Փետրվար 23:40 ՖՈՏՈ․ ՔՊ-ական Էմմա Պալյանը կրկին սկանդալի կենտրոնում է․ այս անգամ հայրն է թիրախավորել արցախցիներին
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան