Ընտրությունները գործող ռեժիմի հերթական հանցագործությունն էր ժողովրդի դեմ Մայիս 05,2013 23:14 Երեւանի ավագանու այսօր տեղի ունեցած ընտրությունները ընտրախախտումների մակարդակով ոչ մի բանով չէին զիջում վարչախմբի անցկացրած մյուս ընտրություններին։ Արդեն ավանդական դարձած խայտառակ ընտրախախտումները համատարած էին ամբողջ քաղաքում. ընտրակաշառք, թաղային եւ ՀՀԿ-ական խուժանի միջոցով ուղղորդված քվեարկություններ, բազմակի քվեարկություններ, ընտրական կարուսելներ, բացակաների փոխարեն քվեարկություններ, լցոնումներ, կուտակումներ տեղամասերում, ահաբեկումներ եւ այլն։ Եթե նկատի ունենանք մայրաքաղաքում ընտրողների ուռճացված ցուցակները հանրապետությունից …
Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում է Մայիս 05,2013 22:50 Ժամը 20.25-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ այս պահին հանդիպում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ: Այս մասին գրում է panorama .am-ը: Նշենք, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ …
ՀԱԹ Բ-2-ում լույսերը գնացել են Մայիս 05,2013 22:34 Քիչ առաջ armlur .am-ին ահազանգեցին, որ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, ՀԱԹ Բ-2 թաղամասի լույսերն անջատել են:
Թաղի տղերքն ու քուչի ընտրությունները (տեսանյութ) Մայիս 05,2013 22:18 Թիվ 10/19-ը ընտրատեղամասի մոտ այսօր մի խումբ ,թաղի տղերքե էին հավաքված: Երբ Yerkir .am-ի տեսախցիկը ֆիքսել է նրանց, վերջիններիս դա դուր չի եկել: Մանրամասները՝ տեսանյութում:
Մարդիկ քվեարկել են տարբեր գույների գրիչներով (լուսանկար) Մայիս 05,2013 22:08 Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տարբեր գույնի գրիչներ են բաժանել՝ քաղաքացիներին վերահսկելու նպատակով: Արեգ Գևորգյանը Facebook-ի իր էջում տեղադրել է մի լուսանկար, որտեղ երևում է, որ ընտրողները քվեարկել են տարբեր գույնի գրիչներով:
Ավանի թաղապետի տեղակալը հարձակվել է դիտորդի վրա (տեսանյութ) Մայիս 05,2013 22:04 Ավանի թիվ 01 ընտրատեղամասում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հեռախոսով նկարահանել է, թե ինչպես է մի տղամարդ ընտրողներին ուղեկցում տեղամաս։ Այդ մարդը, նկատելով, որ իրեն նկարում են, մոտեցել է դիտորդին և փորձել ձեռքից խլել հեռախոսը։ Միջադեպը եղել է ժամը 13։20-ի սահմաններում։ “Ա1+”-ի փոխանցմամբ՝ դիտորդը պարզել է, որ այդ անձը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանն …
Կարուսելի դեպք՝ 5/27-ում. Ոստիկանները չեն միջամտում Մայիս 05,2013 22:00 Թիվ 5/27 ընտրատեղամասում iLur .am-ի արտահաստիքային լրագրող Հասմիկ Հրաչյանը “կարուսելի” դեպք է արձանագրել: “Մի տարեց կին եկավ ընտրատեղամաս եւ հայտնեց, որ առանց թոռան օգնության չի կարող քվեարկել: Քանի որ “թոռը” եկավ առանց անձնագրի, նրան թույլ չտվեցին օգնել կնոջը՝ քվեարկելու”, – պատմեց Հասմիկը: Լրագրողը պատրաստակամություն է հայտնել օգնել տիկնոջը, եւ երբ մոտեցել է քվեախցին, տեսել է, …
437 021 քաղաքացի մասնակցել է ընտրությանը Մայիս 05,2013 21:56 Երևանում այսօր՝ ժամը 20:00-ին, ավարտվեցին ավագանու ընտրությունները: 816475 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 437 021 ընտրող (53.53%): Աջափնյակ վարչական շրջան- 49 954 ընտրող՝ 61.20% Ավան վարչական շրջան- 22 459՝ 59.32% Արաբկիր վարչական շրջան- 49 526՝ 52.83% Դավթաշեն վարչական շրջան- 16 923՝ 54.30% Էրեբունի վարչական շրջան- 46 337՝ 50.96% Կենտրոն վարչական շրջան- 44 471՝ …
Մահացածները ընտրացուցակներում Մայիս 05,2013 21:54 Մեր թղթակիցը թիվ 5/19 տեղամասում արձանագրել է, որ ընտրացուցակում ընդգրկված են եղել մահացած տատիկի տվյալներ՝ Արաքսյա Մինասի Մինասյան, ով մահացել է 98-ին: Մեկ այլ քաղաքացի՝ Աբրահամ Համբարձումյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը մոտ 30 տարի առաջ է գնել Ա. Մինասյանի բնակարանը եւ ամեն տեղ դիմել է, այդ խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն:
Թիվ 08/06 տեղամասում հանձնաժողովի անդամները ստորագրում են չեկած ընտրողների փոխարեն, Մայիս 05,2013 20:59 Երեւանի թիվ 08/06 տեղամասում (№ 90 դպրոց` Բատիկյան փ.), այլեւս ընտրող չկա, հանձնաժողովի անդամները բոլորի աչքի առաջ ցուցակներում ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն, իսկ դիտորդներին ու լրագրողին սաստում են՝ “իրար չգաք” ասելով: Այս մասին ահազանգ է ստացել “Թրանսփարենսի ինթերնեշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը: Մինչ այդ, նույն տեղամասում, բազմաթիվ մարդիկ մտնում էին առանց մատյանում գրանցվելու քվեաթերթիկ էին …
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
21 Նոյեմբեր 08:00 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան