11/36-ում ՀՀԿ վստահված անձը հարձակվել է Կոնգրեսի վստահված անձի վրա Մայիս 05,2013 14:17 11/36 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ՝ ոմն Արտյոմ, հարձակվել է Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Վարդան Հարությունյանի վրա: Այսօր առավոտյան, երբ Արտյոմը ժամանել է տեղամաս՝ գրանցվելու, Վարդանը պարզել է, որ նա անձնագիր չունի, եւ պահանջել է ներկայացնել անձնագիրը: Արտյոմը գնացել է տուն եւ վերադարձել անձնագրով: “Այնուհետեւ, մի քանի ընրողներ քվեարկելուց հետո մնացել էին տեղամասում: Ես հանձնաժողովի …
ՀԱԿ-ի թեժ գծում արձանագրված ընտրախախտումները Մայիս 05,2013 14:15 ՀԱԿ-ի շտաբը ներկայացնում է ժամը11:3-0ի դրությամբ գրանցված ընտրախախտումները: 1/8 – Առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 – Հայկ Պետրոսյանին …
Ընտրողների 15.08%-ը մասնակցել է քվեարկությանը Մայիս 05,2013 14:14 Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ժամը 11:00-ի դրությամբ 816475 ընտրելու իրավունք ունեցողներից մասնակցել է 123.121 ընտրող (15.08%): Աջափնյակ վարչական շրջան- 16. 240 ընտրող 19.9% Ավան վարչական շրջան- 7 379 19.49% Արաբկիր վարչական շրջան- 11. 480 12.25% Դավթաշեն վարչական շրջան- 4 805 15.45% Էրեբունի վարչական շրջան- 13 272 14.6% Կենտրոն վարչական շրջան- 1 727 14.3% Մալաթիա Սեբաստիա …
Զեյթունում ՊՆ-ին պատկանող մեքենայից ընտրակաշառք են բաժանում Մայիս 05,2013 14:12 ՀՅԴ թեժ գծին ահազանգում են, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում տեղակայված` 7/17 ընտրատեղամասի առջև ՊՆ 0650 պետհամարանիշով ավտոմեքենայից գումար է բաժանվում: Իսկ Շենգավիթում` 11/28 ընտրատեղամասի առջև, 7-եր պարունակող պետհամարանիշով սև գույնի Բրաբուսից են ընտրակաշառք բաժանում: Նույն տեղամասում կուտակումներ են առաջացել,- գրում է Yerkir .am-ը:
Երթուղայիններ՝ երթուղուց դուրս (տեսանյութ) Մայիս 05,2013 11:51 Հրաչյա Քոչարի փողոցում առավոտվանից երթուղային ,Գազելներե են կայանել, որոնց երթուղին կապված չէ այդ փողոցի հետ: Տեսանյութը՝ Սիվիլնեթի
Գողացել են դիտորդի տեսախցիկի լիցքավորման սարքը Մայիս 05,2013 11:46 Մալաթի-Սեբաստիա համայնքում գտնվող 8/08 ընտրատեղամսում սպառնացել եւ վիրավորել են “Transparency International” հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին եւ Կարեն Հարությունյանին: Ռուզաննա Գրիգորյանը “Հետքին” տեղեկացրեց, որ տեղամասում ՀՀԿ-ական անդամները քաշքշել են իրենց տեսախցիկը, իսկ լիցքավորման սարքը գողացել են: “Բռնություն են գործադրում մեր նկատմամբ եւ ամեն կերպ խոչընդոտում են մեր դիտորդական գործունեությանը: Հիմա տեղամասի ոստիկանների մոտ ցուցմունք ենք …
8/17-ում քվեարկել են զինվորական գրքուկով Մայիս 05,2013 11:42 Մալաթիա Սեբաստիա համայնքում տեղակայված 8/17 ընտրատեղամասում ընտրողներից մեկը զինվորական գրքույկով է քվեարկել: Հայ ազգային կոնգրեսի վստահված անձն ու հանձնաժողովի կոնգրեսական անդամն առարկել են, սակայն հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արսեն Մանուկյանը թույլ է տվել: ilur .am
Ժավելի սպիրտ տեղափոխող բեռնատարը շրջվել է. իրանցի վարորդը հիվանդանոցում է Մայիս 05,2013 11:37 Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:55-ի սահմաններում քաղաքացին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Կապան քաղաքի վերջնամասում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել և կա վիրավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 01:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 42-ամյա Սաիղ Մուրթազա Բասիլ Իաթը …
Ընտրողի մոտ 2 քվեաթերթիկ է հայտնաբերվել Մայիս 05,2013 11:27 Մայիսի 5-ին՝ ժամը 08.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ թիվ 11/32 ընտրատեղամասում՝ Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող թիվ 97 միջն. դպրոցում, մի քաղաքացու մոտ 2 քվեաթերթիկ են hայտնաբերել: Մեկնած օպերատիվ խմբին ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 08.20-ին, նկատել է մի տղամարդու՝ երկու ծրարը …
Ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ փող ու գունավոր գրիչ են բաժանում Մայիս 05,2013 11:23 Բարեւ Երեւան դաշինքը ահազանգում է, որ 20 հազար դրամ ընտրակաշառք եւ գունավոր գրիչներ են բաժանվում ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ, 17-րդ թաղամասում:
09 Մայիս 12:47 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներից թաքուն զենք բերելու կասկածանքով 2 անձ ձերբակալվեց․ ինչ խոսակցություն է բացահայտվել
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց