Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժամը 20.25-ին ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ այս պահին հանդիպում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ: Այս մասին գրում է panorama .am-ը:
Նշենք, որ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ական բարձրաստիճան այլ անձինք:
Ըստ ձևավորված ավանդույթի՝ ՀՀ նախագահը կենտրոնական գրասենյակում կմնա մինչև ընտրությունների նախնական տվյալների ամփոփումը:




Լրահոս