Ընտրատեղամասերը փակվեցին Մայիս 05,2013 20:45 Այսօր՝ մայիսի 5-ին, անցկացվեցին Երևանի ավագանու ընտրությունները: Ժամը 20:00-ին բոլոր ընտրատեղամասերի դռները փակվեցին։ Ընդամենը մայրաքաղաքում բացվել էին 464 ընտրատեղամասեր: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է: Ժամը 21-ին հայտնի կդառնա ընտրությունների մասնակիցների թիվը: Հիշեցնենք, որ առաջադրված էին 7 քաղաքական ուժ՝ “Առաքելություն”, “Բարգավաճ Հայաստան”, “Հայ ազգային կոնգրես”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Հայաստանի Հանրապետական”, “Օրինաց երկիր” կուսակցություններ …
Աղջիկը փորձել է քվեաթերթիկը դուրս տանել ընտրատեղամասից Մայիս 05,2013 20:03 Թիվ 1/10 ընտրատեղամասում ուշագրավ դեպք է արձանագրվել: Աղջիկը փորձել է դուրս տանել քվեաթերթիկը: Նրան կանգնեցրել է լրագրողը և հետ բերել: Ապշեցնող է, սակայն, տեղամասում գտնվող ոստիկանի պահվածքը, ով լրագրողի հետ վիճաբանելուց հետո, ընտրող աղջկան հրահանգում է` “վեկալ, շպրտիր, հելանք”: Մանրամասները` տեսանյութում: yerkir .am
ՀՀԿ ներկայացուցիչ. Արա՛, ա՛յ թյուրըմբռնված մարդ. (տեսանյութ) Մայիս 05,2013 19:41 8/08 ընտրատեղամասում՝ Մալաթիա-Սեբաստիայում, թեժ մթնոլորտ է եղել: ՀՀԿ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանի հասցեին վիրավորական և անվայելուչ արտահայտությունների շարան շռայլեց, այն բանից հետո, երբ Կարենը բարձրաձայնեց, թե ինչու էր հանձնաժողովի նախագահը լքել ընտատեղամասը և ոչ մեկին տեղյակ չէր պահել: Ի դեպ, դիտորդ Աշոտ Խաչատրյանն ահազանգեց, որ 8/08 ընտրատեղամասում Մեսրոպ Մանուկյան անուն ազգանունով անձը …
Միջադեպ 1/30 ընտրատեղամասում Մայիս 05,2013 19:32 Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, թիվ 1/30 ընտրատեղամասում վեճ է տեղի ունեցել ՕԵԿ վստահված անձի եւ հանձնաժողովի անդամների միջեւ: Մի կին՝ Վարդերես Աբելյան, եկել է նշված տեղամաս եւ ներկայացել, որպես ՕԵԿ վստահված անձ: Սակայն ՕԵԿ-ի վստահված անձը ասել է, որ այդ կինը ԲՀԿ-ի վստահված անձն է: ՕԵԿ-ի վստահված անձը փորձել է պարզել, թե ինչու են …
Ծեծկռտուք՝ ԲՀԿ-ական թեկնածուի եվ ՏԸՀ նախագահի մասնակցությամբ (տեսանյութ) Մայիս 05,2013 19:00 Մալաթիա-Սեբաստիա համայնքի 07/15 ընտրատեղամասում ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ի ավագանու թեկնածու Ջիվան Պողոսյանի և ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Զախարյանի միջև: Այս մասին հայտնում է “Ազատություն” ռադիոկայանի կայքը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ջիվան Պողոսյանը առավոտից մի քանի անգամ մտել է ընտրատեղամաս և չի քվեարկել, Զախարյանը նրան դուրս է հրավիրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Սամվել Զախարյանը …
Փողս տուր. պապիկը` հանձնաժողովի նախագահին Մայիս 05,2013 18:51 Երեւանի թիվ 13/21 տեղամասում մի պապիկ մոտեցել է հանձնաժողովի նախագահին եւ ասել` “փողս տուր”, իսկ երբ հանձնաժողովի նախագահը մերժել է վերջինիս, ծերունին դժգոհել է, ասելով. “Բոլորին տալիս եք ինձ չեք տալի՞ս”, ու դժգոհ հեռացել է: Այս մասին ահազանգ է ստացել “Թրանսփարենսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը:
Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների մոտ 45%-ը Մայիս 05,2013 18:47 Ժամը 17-ի դրությամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 44,95 տոկոսը կամ 366982 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Ներկայացնենք ակտիվության վերաբերյալ տվյալներն՝ ըստ վարչական շրջանների. Աջափնյակ- 53,33 տոկոս (43533 ընտրող) Ավան- 51,56 տոկոս (19522) Արաբկիր- 43,93 տոկոս (41154) Դավթաշեն- 45,54 տոկոս (14193) Էրեբունի- 42.03 տոկոս (38211) Կենտրոն- 39,16 տոկոս (36444) Մալաթիա …
Ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ՝ ժամը 16.00-ի դրությամբ Մայիս 05,2013 18:43 Ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ ժամը 16.00-ի դրությամբ 05 մայիսի 2013թ. 1 12:10, “Ժառանգություն” կուսակցության հանձնաժողովի անդամ Գայանե Հովհաննիսյանի հաղորդած տվյալների համաձայն՝ 1/8 ընտրատեղամասում տեղամասային կնիքը բացակայել է: 2 12:15, Նոր Նորքի 6-րդ զանգվածի 2/23 տեղամասի “Ժառանգություն” կուսակցության հանձնաժողովի անդամ Արմեն Բաբաջանյանի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ստացված քվեաթերթիկները հաշվելու արդյունքում պարզվել է, որ 100 քվեաթերթիկ պակասում է: 3 …
Միջադեպ՝ ԲՀԿ-ական նախկին մարզպետի մասնակցությամբ (տեսանյութ) Մայիս 05,2013 18:12 YerevanNews .am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանի 9/11 ընտրական տեղամասում, որտեղ քվեարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ ավագանու ցուցակի 4-րդ տեղը զբողեցնող Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը մտնելով ընտրատեղամաս ԲՀԿ վստահված անձի հետ միասին մոտենացավ հանձնաժողովի քարտուղար՚ Կարինե Նալբանդյանին և բղավելով, ասաց, թե ինչու՞ են ԲՀԿ վստահված …
Հարուցվել է քրեական գործ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի դեպքի առթիվ Մայիս 05,2013 18:02 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ թիվ 8/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը: Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2013թ մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դավիթ Մկրտչյանը, Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով գնացել է …
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
09 Մայիս 12:47 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներից թաքուն զենք բերելու կասկածանքով 2 անձ ձերբակալվեց․ ինչ խոսակցություն է բացահայտվել
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց