Gold համարներով Աուդիից ընտրակաշառք են բաժանում Մայիս 05,2013 11:17 ՀՅԴ թեժ գծին ահազանգում են, որ Աջափնյակի (16 թաղամաս) 6/32, 6/33 ընտրատեղամասի դիմաց սև գույնի Աուդի Q7 մակնիշի 88 AO 888 համարանիշի ավտոմեքենայից գումար են բաժանում: Այդ ամենը տեսանկարահանել է ՀՅԴ վստահված անձը: Տեսանյութը կտեղադրվի շուտով, գրում է yerkir .am-ը:
Հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել Մայիս 05,2013 11:14 Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհդրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. ,…Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի www.asparez .am եւ “Գյումրի-Ասպարեզ” օրաթերթ) Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան …
Հրել են լրագրողին Մայիս 05,2013 11:08 4-րդ գյուղի թիվ 80 մանկապարտեզում գտնվող 7/15 ընտրատեղամասում (Հաղթանակ թաղամաս) այս պահին մեծ կուտակումներ են: “Գազել” մակնիշի մեքենաներով ընտրատեղամաս են բերել ծերանոցի ընտրողներին: Մեքենաներից մեկի վրա փակցված է 82 համարի երթուղու ցուցանակը: “Հետք”-ի լրագրողն ու օպերատորը մոտեցել են կուտակումներին եւ փորձել աշխատել: Լրագրողից պահանջել են ցույց տալ փաստաթուղթը, ինչը նա թողել էր մեքենայի մեջ: Մինչ …
Ընտրախախտումների 2 դեպքով հարուցվել է քրգործ Մայիս 05,2013 11:03 05.05.2013 թ. Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը ծեծի և վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: …
Արմեն Երիցյանը քվեարկեց Երեվանի հաղթանակի համար Մայիս 05,2013 11:00 15/16 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց քաղաքապետի թեկնածու, ԱԻ նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ առաջին համարն զբաղեցնող Արմեն Երիցյանը տիկնոջ հետ: Նա քվեարկեց հանուն Երևանի և իրենց հաղթանակի: “Միասին մենք հաղթելու ենք և մեր Երևանը լինելու է գեղեցիկ Երևան և մենք հպարտանալու ենք մեր Երևանով”,-ասաց նա լրագրողներին:
Ծերանոցից գազելով մարդկանց տեղափոխել են ընտրատեղամաս Մայիս 05,2013 10:52 “Թրանսփերանսի ինթերնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնը տեղեկացնում է, որ 7/15 – գյուղխորհուրդ, Հաղթանակ 6փ. 1-ում ընտրողների փոխադրում և կուտակումներ են տեղամասից դուրս: Ծերանոցից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի արդյունքում կուտակումներ են առաջացել: 13/9 – Թիվ 120 դպրոց, Խորենացու 207՝ անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ: 13/6 – Թիվ 70 դպրոց, Սարի թաղի 3փ., 44-ում նկատվել է …
Ոստիկանությունը կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել Մայիս 05,2013 10:50 ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է “1-02” բազմուղի ցանցը, նաև` (010)54-69-12 և (010)54-69-14 հեռախոսահամարները: Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաև համակարգող խմբի անդամ, …
Վաղ առավոտից համատարած ընտրակաշառք է բաժանվում Մայիս 05,2013 10:45 ՀՅԴ նախընտրան շտաբին կից գործող թեժ գիծը վաղ առավոտից ահազանգեր է ստանում ընտրակշառքի վերաբերյալ: Ըստ ահազանգերի, Շենգավիթ վարչական շրջանի Ավիացիայի թաղամասում 169 դպրոցի դիմաց գտնվող 5 հարկանի շենքի բակում 12/20, 12/21 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրակաշառք է բաժանվում : Ահազանգ է ստացվել նաև Կենտրոն համայնքից. Բնակիչները հայտնում են, որ մի քանի անձինք Կենտրոն թաղապետարանի հովանու ներքո, համատիրության …
ՔՀ-ի դիտորդները գրանցել են մի շարք խախտումներ Մայիս 05,2013 10:37 09։00, 01/08, Ավան-Քաղաքացիական հասարակության դիտորդը հայտնում է, որ մի կին, դռների արանքում կանգնած, մարդկանց ուղղորդում է։ Հանձնաժողովի նախագահն ասում է, որ նա ընտրող է, սակայն այդ կինը չի մոտենում գրանցվելու և քվեարկելու համար, դռների մոտ կանգնած մարդկանց է “դիմավորում”։ 08։33, 4/29, Արաբկիր – ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ քվեախցիկը սխալ է տեղադրված. դրա հետևում աստիճաններ …
Վեճ` Աջափնյակի 6․01 ընտրատեղամասում (տեսանյութ) Մայիս 05,2013 10:25 Աջափնյակ վարչական շրջանի 6․01 ընտրատեղամասում վաղ առավոտից նկատվում էին կուտակումներ: “Բարև Երևան” դաշինքի վստահված անձն այդ կապակցությամբ աղմուկ բարձրացրեց, ինչի պատճառով վեճ առաջացավ նրա և հանձնաժողովի անդամների միջև: Բացի այդ, նույն ընտրատեղամասում “ԲարգավաՃ Հայաստան” կուսակցության ավագանիների համամասնական ցուցակում ընդգրկված Գրիգոր Գրիգորյանը պարբերաբար ելումուտ էր անում տեղամաս, որն արգելվում է օրենքով, ինչն էլ իր հերթին առաջացնում …
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց