Փլուզում Վայոց ձորում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի Մայիս 05,2013 10:15 Մայիսր 5-ին, ժամը 07.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Շատին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԿԸՀ-ն ներկայացնում է ընտրությունների ընթացքի վերաբերյալ առաջին տվյալները Մայիս 05,2013 10:06 Այսօր ժամը 08.00-ից Երևանում մեկնարկել է ավագանու ընտրությունների քվեարկությունը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց առաջին տեղեկությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Ըստ Մուկուչյանի`առավոտից մինչ այս պահը դեռևս որևէ խնդիր ընտրությունների անցկացման վերաբերյալ չի առաջացել: ԿԸՀ նախագահի խոսքերով`այս անգամ դրոշմակնիքի հետ կապված խնդիրներ ևս չկան: Մինչ ընտրությունները համապատասխան թանաքանյութն անցել է փորձարկում: “ՏԸԸ կազմերում ընդգրկված …
Ընտրակաշառք եվ ճնշումներ. Iditord .am-ը գրանցել է 33 հաղորդագրություն Մայիս 05,2013 10:04 Ընտրական գործընթացների հասարակական վերահսկողության և ընտրախախտումների Iditord .am կայքը առավոտյան 9.00-ի դրությամբ գրանցել է 33 հաղորդագրություն: Մայիսի 4-ին Նոր Նորքի 2-րդ զանգվածում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Գայի 5 հասցեում բաժանում են ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզչական բուկլետները: Այս մասին iLur .am-ին ահազանգել են Նոր Նորքի բնակիչները, ովքեր վստահեցրել, որ հարկ եղած …
Խախտումներ ընտրատեղամասերում Մայիս 05,2013 10:01 08:00, ԸՏ 1/31, Նոր նորք – ՔՀԻ դիտորդը ցանկացել է մուտք գործել ընտրատեղամաս դիտորդություն իրականացնելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Ներսիսյանը դիտորդական վկայականից բացի պահանջել է “լիցենզիա”։ Դիտորդը զանգահարել է ՔՀԻ 080-080-804 թեժ գծին։ Դիտորդական առաքելության ղեկավարի կողմից հանձնաժողովի նախագահին տրված պարզաբանումներից հետո դիտորդին ներս են թողել 08։15–ի սահմաններում։ 08:06, ԸՏ 9/17, Կենտրոն – ՔՀԻ դիտորդը …
Հանձնաժողովի նախագահը հարբած է ներկայացել ընտրատեղամաս ու դեբոշ է անում Մայիս 05,2013 09:58 Ինչպես ահազանգում են iLur .am-ին, Կենտրոն վարչական շրջանում տեղակայված 9/03 տեղամասի հանձաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Գալուստ Սարգսյանը հարբած է ներկայացել ընտրատեղամաս, երբ հանձնաժողովի անդամները դիտողություններ են անում, “դեբոշ” է անում, գոռգոռում է: Հանձնաժողովի Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող անդամը դիմել է Կոնգրեսի շտաբ, որպեսզի իրավիճակի մասին տեղյակ պահեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է եղել տեղամասում Մայիս 05,2013 09:56 Շենգավիթի 11/12 ընտրատեղամասում գտնվող iLur .am-ի թղթակցին ընտրական հանձնաժողովի անդամները հայտնել են, որ ընտրատեղամասում փակցված է եղել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Հանձնաժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պահանջել են հանել Ս. Սարգսյանի լուսանկարը: Հանձնաժողովն ի վերջո որոշում է կայացրել թղթով ծածկել այն: Իսկ 11/13 տեղ-ում iLur .am-ի թղթակցից պահանջել են անձնագիր, քանի որ լրագրողի վկայականը՝ լուսանկարով, կնիքով …
1/8 տեղամասում անհետացել է կնիքը Մայիս 05,2013 09:54 ilur .am-ը ահազանգ ստացավ, որ այսօր առավոտյան Ավանի 1/8 ընտրական տեղամասը բացվելուց հետո, երբ բացել են չհրկիզվող պահարանը՝ քվեարկությունը սկսելու համար, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Այն ի դեպ, երեկ երեկոյան հանձնաժողովի անդամները տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել են: Այժմ կազմվում է արձանագրություն:
Կոնգրեսում կգործի թեժ գիծ Մայիս 05,2013 09:41 Մայիսի 5-ի առավոտյան ժամը 08.00-ից Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որտեղ կարձանագրվեն բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը: Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և ընտրություններին առնչվող այլ հակաօրինական արարքների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու ու ահազանգելու համար կարող եք զանգահարել կենտրոնական շտաբ` հետևյալ հեռախոսահամարներով` 055 27.94.94 091.26.27.11 098 68.60.13 Մեզ հետ կարող եք կապվել նաև …
Երեվանն այսօր քաղաքապետ է ընտրում Մայիս 05,2013 09:36 Այսօր երեւանում կկայանան արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում կբացվեն 464 ընտրատեղամասեր: Քաղաքացիները կկարողանան քվեարկել ժամը 08:00-20:00-ը: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է: Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, “Բարեւ Երեւան” դաշինքը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, “Օրինաց Երկիրը” եւ “Առաքելությունը”: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ավագանու ընտրություններին կմասնակցի 195 հոգուց բաղկացած ընտրացուցակով, …
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
09 Մայիս 12:47 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներից թաքուն զենք բերելու կասկածանքով 2 անձ ձերբակալվեց․ ինչ խոսակցություն է բացահայտվել
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց