Տարոն Մարգարյանի բուկլետի մեջ 20 000 դրամ շահում է եղել Մայիս 05,2013 17:57 ՀՅԴ “Թեժ գիծը” ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենում երկու օր առաջ քաղաքացու տուն են բերել Տարոն Մարգարյանի նախընտրական բուկլետը` մեջը 20 000 դրամի կտրոն, ըստ որի` վճարվել է քաղաքացու` համատիրությանը վճարվող վարձը: Քաղաքացին պետք է ընտրի 5/09 ընտրատեղամասում: Իսկ 3/19 տեղամասում /Քանաքեռ-Զեյթուն/ 5 հոգի տարբեր ընտրատարածքներում փորձել են ապօրինաբար ընտրություն կատարել, սակայն բռնվել են: …
Թիվ 7/15 ընտրատեղամասում խիստ լարված իրավիճակ է. տեսանյութ Մայիս 05,2013 17:53 Մալաթիա-Սեբաստիա համայնքի 7/15 ընտրատեղամասում իրավիճակը լարված է: Hetq .am-ը ֆիքսել է ուշագրավ կադրեր. տարածքում մարդկանց կուտակումներ են, հիմնականում` տարեցների, որոնց փոխարեն երիտասարդ տղաներ են քվեարկում: Մանրամասները` տեսանյութում:
Մի ավտոբուս մարդ (տեսանյութ) Մայիս 05,2013 17:46 Շենգավիթ վարչական շրջանի 11/34 ընտրատեղամասում քաղաքացիները, իրար հերթ չտալով, եկել էին ընտրության։ ՀՀԿ վստահված անձ Էդուարդ Ֆահրադյանից Lurer .com-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված ընտրողների ակտիվությունը, ինչպես նաև, թե ինչու է ընտրողների այդքան հոծ բազմություն հավաքվել ընտրատեղամասում. վերջինս կասկած հայտնեց, որ հնարավոր է՝ մարդիկ ավտոբուսով են գալիս, այդ իսկ պատճառով էլ կուտակումներ են առաջանում։ …
Ընտրախախտումները շարունակվում են Մայիս 05,2013 17:44 Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 196 դպրոցում, որտեղ տեղակայված է երկու ընտրատեղամաս՝ 5/18, 5/19, պարբերաբար ելումուտ են անում երիտասարդ տղաներ, ովքեր գրանցված չեն որպես դիտորդ կամ վստահված անձ: Այս մասին տեղեկացնում է մեր թղթակիցը: Ինչպես տեղեկացնում է մեր թղթակիցը, Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/33 ընտրատեղամասում Վրաստանի ներկայացուցիչը նկատել է մեկ մարդու զեռքում երեք անձնագիր: Երբ նա …
Վեճ՝ 1/30 ընտրատեղամասում Մայիս 05,2013 17:08 1/30 ընտրատեղամասում մի կին՝ Նունե Լալազարյան, մոտ 40 րոպե վիճել է հանձնաժողովի անդամների հետ, քանի որ վերջիններս նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրության: Նունե Լալազարյանը ընդգրկված է եղել ցուցակում, սակայն նրա անձնագրում համարի կողքը գրված է եղել ինչ-որ R տառ, որի պատճառով նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրության: Հանձնաժողովի անդամները կնոջը ասել են, որ դիմի անձնագրային …
Ռազբորկա 8/8 տեղամասում Մայիս 05,2013 16:32 Մալաթիա -Սեբաստիա համայնքի թիվ 8 ընտրատարածքի 8/8 տեղամասում քիչ առաջ վիճաբանություն է սկսվել “Առաքելություն” կուսակցության վստահված անձ Վահագի և ՀՀԿ-ի վստահված անձ Մեսրոպ Մանուկյանի և Գյումրու ,Ասպարեզե լրագրողների ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանի միջև: Ինչպես փողանցում է Aravot .am-ը՝ Կ. Հարությունյանը երկակի քվեարկության դեպք էր արձանագրել, ահազանգել, իսկ նրա ահազանգը վերը նշված վստահված անձինք համարեցին պրովոկացիա: …
Յուրօրինակ ընտրախախտում` Սիլիկյանի ընտրատեղամասերից մեկում Մայիս 05,2013 16:25 Յուրօրինակ ընտրախախտման դեպք է արձանագրվել Երևանի ընտրատեղամասերից մեկում: Քիչ առաջ ՀՅԴ թեժ գծին զանգահարեց մի կին և լացակումած հայտնեց, որ Սիլիկյան թաղամասի դպրոցում տեղակայված ընտրատեղամասում (համարը չէր հիշում) քաղաքացիների ձեռքերից վերցնում են անձնագրերը, նրանց փոխարեն ընտրում, իսկ հետո գումար դնում անձնագրի մեջ և տուն ուղարկում: yerkir .am
ՀԱԿ արձանագրած խախտումները՝ ժամը 14:00-ի դրությամբ Մայիս 05,2013 16:14 ՀԱԿ արձանագրած ընտրախախտումները՝ 14:00-ի դրությամբ: 1/8 տեղամասում անհայտացել է կնիքը: 1/8 ընտրատեղամասի բացվելուց հետո, երբ քվեարկությունը սկսելու համար բացվել է չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ պահարանից բացակայում է տեղամասային կնիքը: Սակայն նախորդ օրը երեկոյան հանձնաժողովի անդամներն այն տեղադրել էին չհրկիզվող պահարանում եւ փակել: Այժմ կազմվում է արձանագրություն: 1/27 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Հայկ Պետրոսյանին հանձնաժողովի …
Էրեբունիում թաղային հեղինակությունները չափն անցել են (տեսանյութ) Մայիս 05,2013 15:58 Էրեբունի համայնքում այսօր վաղ առավոտից թաղային հեղինակությունները հետապնդել են լրագրողների, վիրավորել են, անարգել ընտրատեղամասում նկարահանում իրականացրել: Լրագրողների ճնշմամբ, քաղաքացին ընտրատեղամասից դուրս է հրավիրվել: Թաղային հեղինակությունները, որոնք բնակիչներ էին տեղափոխում ընտրատեղամաս, առանց համարի ավտոմեքենայից նկարել են լրագրողին, ասել որ ՀՀԿ-ական են: 1in .am
Ընտրակաշառքի ակնհայտ դեպք Մայիս 05,2013 15:52 “Ֆոտոլուր”-ի լուսանկարիչը ընտրակաշառք տալու ակնհայտ դեպք է արձանագրել 9/11 ընտրատեղամասում, որտեղ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է քվեարկել: Լուսանկարներից մեկում երկու հոգի պատի տակ, թեեւ թիկունքով կանգնած, հաստատապես ինչ-որ ցուցակ են նայում, ինչ-որ բան տալիս-առնում: Մյուս նկարում այդ մարդկանցից մեկն ընտրում է, մյուսը` ահազդու հայացքով, ոչ հեռու կանգնած, հետեւում:
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում