Երեկ Յուրմալայում մեկնարկեց երիտասարդ կատարողների “Նոր ալիք 2013” 12-րդ միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է “Հայաստանի ձայնը” մրցույթի հաղթող Մերի Մնջոյանը: Հաղթանակի համար պայքարում են 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Փառատոնը տեւելու է մինչեւ հուլիսի 28-ը: Ավանդույթի համաձայն՝ տրվելու է երեք գլխավոր մրցանակ՝ “Բյուրեղապակե ալիք” …